▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դժվար է տարանջատել՝ Խաչատուր Սուքիասյանը գործարար է, թե քաղաքական գործիչ․ Հրաչյա Հակոբյան

Ինչպես արդեն հայտնել ենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակի առաջին հնգյակում է ընդգրկվել հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

/filemanager/uploads/2019/08/week-3/Hrachya_Hakobyan.jpg

Այսօր  լրագրողների հետ զրույցում, իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, անդրադառնալով դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը 2018-ին հայտարարել էր, որ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է իրարից տարանջատված լինեն, ասաց «Գիտե՞ք, իմ կարծիքով դժվար է տարանջատել՝ Խաչատուր Սուքիասյանը գործարար է, թե քաղաքական գործիչ, որովհետև Սուքիասյանները չորս եղբայր են և ամենքը մի ոլորտում ունեն բիզնես։ Խաչատուր Սուքիասյանը, միգուցե, ունի մի բիզնես, որը հանձնված է կառավարման, ես մանրամասներին չեմ տիրապետում»։

Հրաչյա Հակոբյանի կարծիքով` Խաչատուր Սուքիասյանն ավելի շատ քաղաքականությամբ է զբաղվել և նույնիսկ քաղաքական հետապնդման է ենթարկվել, քան բիզնեսով/տեսանյութն ՝ այս հղումով/։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին