Կանխիկ արտարժույթի շուկայում այսօր արձանագրվել է դրամի կտրուկ արժեզրկում՝ բոլոր արժույթների նկատմամբ։ Ըստ rate.am կայքի` այս պահի դրությամբ դոլարի առքի միջին գինը առևտրային բանկերի կողմից բարձրացել է 8 դրամով և կազմում է 486.31 դրամ։ Ամենաթանկը դոլարը գնում է «Հայբիզնեսբանկը» 496 դրամ, իսկ ամենաթանկը վաճառում է «Զարգացման հայկական բանկը»` 510 դրամ:
Եվրոյի առքի միջին գինը 601 դրամ է (+9.58 դրամ), վաճառքինը՝ 627 դրամ (+14.89 դրամ)։ Ռուսական ռուբլու առքի միջին գինը բարձրացել է 0.01 դրամով և կազմում է 8.09 դրամ, վաճառքինը՝ 8.76 դրամ (+0.04 դրամ)։