▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դոլչեն և Գաբբանան ազատազրկման են դատապարտվել

55-ամյա Դոմենիկո Դոլչե եւ 51-ամյա Ստեֆանո Գաբբանա դիզայներական զույգի գործով որոշում է կայացրել Միլանի վերաքննիչ դատարանը: Նրանք մեղավոր են ճանաչվել հարկերից խուսափելու մեղադրանքներում եւ յուրաքանչյուրը դատապարտվել է 1.5 տարվա ազատազրկման:

Wall Street Journal-ի փոխանցմամբ` դիզայներները մեղադրվում են 2004 թվականին իրենց Dolce&Gabbana եւ D&G ապրանքանիշերը` Լյուքսեմբուրգում գրանցված կեղծ ընկերության վաճառելու համար: Ըստ հետաքննության, գործարքը կատարվել է Իտալիայում հարկերից խուսափելու նպատակով, որոնք Եվրոպայում ամենաբարձրն են համարվում:

Ավելի վաղ Դոլչեն եւ Գաբբանան, ինչպես նաեւ նրանց հաշվապահ Լուչիանո Պատելլին, արդեն դատապարտվել էին 1 տարի եւ 8 ամիս ազատազրկման: Դիզայներները նաեւ 10 միլիոն եվրոյի չափով տուգանք էին վճարել:

Բացի դիզայներական զույգից, դատապարտվել էին նաեւ Դոմենիկո Ալֆոնսո Դոլչեի եղբայրը՝ Dolce & Gabbana-ի գլխավոր տնօրեն Քրիստիան Ռուելլն ու ընկերության ֆինանսական տնօրեն Ջուզեպպե Մինիոնին: Դատարանը նրանց 1.4 տարվա ազատազրկման էր դատապարտել եւ տուգանք սահմանել:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին