▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դոպինգով մեդալ բերած տռանսը՝ կառավարության հովանու ներքո». նախկին փոխթաղապետը ֆեյսբուքի գրառումից հետո կրկին «անհետացել է»

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Արամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դոպինգով մեդալ բերած, երկիրը ու քաղաքացիությունը ուրացած տռանսը՝ էս ա էսօր էս հառավարության հովհանու ներքո գտնվածը. որով հպարտացող կա։ Մի հատ մեծ յախք»։

Հետաքրքրական է, որ գրառումից հետո Արամ Մանուկյանն իր  ֆեյսբուքյան էջը կրկին ապաակտիվացրել է։

Հիշեցնենքոր աղմկահարույց գրառումները անպակաս են նախկին փոխթաղապետից։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության կողմից նախկին ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին «Մել» ֆիլմի ֆինանսավորմանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ֆիլմը մի մարդու մասին է, որը Եվրոպայի եռակի չեմպիոն է և ռեկորդակիր: Նրա չեմպիոնության պատվին ՀՀ դրոշը երեք անգամ բարձրացվել է: Մյուս կողմից, նա ունեցել է խնդիր, որը ամենեւին նորություն չէ մեր իրականությունում: Թույլ չեմ տա, որ ՀՀ դրոշը բարձրացրած մարդուն գցեն ոտքերի տակ: Նա իմ անձնական պաշտպանության ներքո է: Ամոթ է, որ ՀՀ-ում նրան ոտքի տակ են գցում: Նա ՀՀ-ից փախել է, բայց էլի տեսնում է, թե ինչ է կատարվում: Ամեն օր նրան քոռ դանակով մորթում են»։

Դիտեք նաև՝

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին