Վերջապես բացահայտվել է Սիրուշոյի եւ Dorians-ի առեղծվածային հոլովակի գաղտնիքը. ապրիլի 6-ին երգչուհին եւ ռոք-խումբը «Միասին մեկ բեմում» խորագրով համերգ կտան Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասել են արտիստներն ու համերգի կազմակերպիչ «Deem Communications»-ը: Այս մասին գրում է bravo.am-ը:
Գոռ Սուջյանն ասել է, որ «Dorians»-ը շատ ուրախ է նման էքսպերիմենտով հանդես գալ. «Այս համերգը պետք չէ կապել գալիք «Եվրատեսիլ»-ի հետ: Մենք ուղղակի ցանկանում ենք մեկ բեմում համադրել ռոքն ու փոփը: Երեկոյի ընթացքում մի շարք անակնկալներ կմատուցվեն»: