Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր էջում Հելոունի տոնից տեսանյութ և լուսանկար է հրապարակել, որոնցում հանդես է եկել երգչուհի Ալիայի կերպարով, ով զոհվել է 2011 թվականին՝ ավիավթարից։ Իր այս քայլի պատճառով Քիմը բացասական մեկնաբանությունների է արժանացել:
Օգտատերերը նշել են, որ Ալիան եղել է սևամորթ կին, մինչդեռ Քիմը հայուհի է. «Լեգենդ է թե ոչ, բայցևայնպես, Ալիան սևամորթ կին էր, իսկ դու՝ ոչ, վիրավորական է: Դու հայ ես»
Ոմանց կարծիքով`Քիմի նման քայլը ցույց է տալիս, որ հեռուստաաստղը չի հարգում մահացածների հիշատակը:
Հիշեցնենք, որ Հելոուինին Քիմ Քարդաշյանը հանդես է եկել նաև հայազգի երգչուհի Շերլին Սարգսյանիերտասարդության կերպարով: Նրան ուղեկցել է մտերիմ ընկերը՝ Ջոնաթան Չիբանը, որը հագնված է եղել Շերի նախկին ամուսնու՝ Բոնոյի պես:
Հայազգի երգչուհի Շերը թվիթերյան իր էջում անդրադարձել էր Քիմի այս քայլին և կատարել հետևյալ գրառումը. «Քիմ Քարդաշյան, արթնացա ու տեսա, որ դու ինձ պես ես հագնվել: Շատ գեղեցիկ ես, իմ կրտսեր հայ քույր»:
Իր հերթին Քիմը պատասխանել էր Շերին` գրելով. «Ես քեզ շատ եմ սիրում»: