▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք Ձեր ելույթներում ցույց տվեցիք Ձեր վախերը․ Անի Սամսոնյանը՝ իմքայլականներին

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը չքվեարկեց 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաեւ Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաեւ ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը հաստատելու մասին հարցին:

Հանձնաժողովի անդամների թիվը հաստատելու որոշման նախագիծը չընդունվեց 39 կողմ և 2 դեմ ձայնով: Այս նախագիծը «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից էր ներկայացվել։ Խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր ելույթում նշեց «Երեկ մենք մեր բոլոր փաստարկներով ջախջախեցինք ձեր ելույթները և բերված փաստարկներն առ այն, որ այս հանձնաժողովի ստեղծումը հակասահմանադրական է, որ դուք հասկացաք, որ դեմ քվեարկելը խնդիրներ է ստեղծելու ձեր համար»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին