▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դուք համաձայն կլինե՞ք ինքնավարության Ադրբեջանի կազմում». ֆրանսիացի լրագրողի հարցը՝ Արայիկ Հարությունյանին

 

-Դուք համաձայն կլինե՞ք ինքնավարության Ադրբեջանի կազմում,- «Ֆրանս24»-ի եթերում հարց հղվեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին:

-ԽՍՀՄ փլուզումից հետո Արցախի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը՝ դա անկախությունն է: Եվ ոչ մի կառավարություն բարոյական իրավունք չունի կասկածի տակ դնելու այդ ընտրությունը: Դա մի իրավունք է, որը դրված է ՄԱԿ-ի կանոնադրությունում: Այդ փաստաթղթի հիման վրա կպայքարենք մինչև վերջ: Չենք կարող զիջումներ անել այս հարցում, քանի որ գիտենք հետևանքները: Ադրբեջանի հետ պատրաստ ենք հարևանություն անել, նորմալ հարաբերություններ ունենալ, բայց անկախ կարգավիճակի հարցը չի կարող բանակցությունների առարկա հանդիսանալ:

-Իսկ ինչո՞ւ ոչ՝ միացում անկախ Հայաստանի հետ:

-Ցանկացած արցախցու երազանքն է՝ միանալ Հայաստանին, բայց մենք հասկանում ենք, որ միջազգային իրավունքի տեսանկյունից դա դեռևս հնարավոր չէ:

-Պատերազմի՞ եք կողնակից:

-Ոչ, մենք պատերազմի կողմնակից չենք, մենք խաղաղության կողմնակիցն ենք, մենք պարզապես ցանկանում ենք, որ մեր իրավունքները պաշտպանվեն, որ վերջապես խաղաղություն լինի մեր տարածաշրջանում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին