▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք շատ հարմար ընդդիմություն եք

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Թե բա,- Երևանի հրապարակի պատմամշակութային շենքի վրա «սամառեզ» են ձգել:
Պատասխան, - Լավ են արել...

Իսկ հիմա բացատրեմ, թե ինչի են լավ արել:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱ 2. Ճակատագրական տեղ, պահ, մարդ, երևույթ, պալունդռաաաաաա.
Ի՞նչ կանեին մինչև 2018 թվականը Երևանը «պաշտող» պայմանական անուններ ունեցող Հայկ Մայրամաթուփ Ազոյանը և Լուլու Մաղադանոս Իսպիրյանը, եթե Երևանի կենտրոնի ինչ որ մի շենքի կողքից արագ անցներ գոլդ համարներով մի մեքենա: Վստահաբար ոտքի կհանեին բոլոր ընդդիմադիր պատգամավորաավագանիներին, կկազմեին խմբեր, մի 200 հոգով կգնային, կփաթաթվեյին այդ շենքին, շենքի մոտի ծառին, պուլպուլակին, կհամբուրեին դռների ռուչկաները, միանգամից տեղում կհայտնվեյին «Ազատություն» և «Ազատություն Յուռի Ձետոչկինին» թիվի և ռադիոալիքները, կգային կիթառով «ոռի» երգեր երգող դերասանաերգիչները ու ԳԻՇԵՐ-ՑԵՐԵԿ բոլորին «կբռնաբարեին» բացատրելով, որ ՀԵՆՑ ԱՅՍ ՇԵՆՔԻ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒՑ Է ԿԱԽՎԱԾ ՄՈԼՈՐԱԿԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ: Իսկ եթե հեգնանքը թողնենք մի կողմ, ապա բոլոր իրենց տակ գտնվող գործիքներով՝ ՀԿ-ներ, քաղ.ակտիվիստներ, գրանդներով ֆինանսավորվող ինտերնետային կայքեր և ալիքներ, պատգամավորներ, լրբեր, «սրբեր», Նիկոլ, Ալեն /չնայած դրանք լրբերի մեջ են մտնում/ և այլնի միջոցով ՄԱՔՍԻՄԱԼ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿՍԵՎԵՌԵԻՆ ՇԵՆՔԻ ՎՐԱ, իսկ իրականում կակցենտավորեին հերթական անգամ ԹԵ ԻՆՉՔԱՆ ՎԱՏՆ Է ՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ:

Հենց այդպես, տարիներ շարունակ, առանց հոգնելու, ամեն րոպե պատրաստ փողոցում քաոս ստեղծելու գործառույթը յուրացրած ՆՐԱՆՔ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ թշնամի համար 1՝ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ: ԵՎ փաստ է, որ հաջողել են:
Իսկ ի՞նչ եք անում դուք: Դուք ընդամենը ձեր էջերում տեղադրում եք «սամառեզով» քարի նկարը, ինչ որ մի բան գրում ու ՊՐԾ: Այսինքն՝ թիթեռ եք նկարում: Դրա համար էլ վաղը Տիկոն Հրաչին հեծնած մի հատ մամլո ասուլիս կտա ու կանցնեն առաջ: Որովհետև դուք շատ հարմար ընդդիմություն եք: 

Թե բա,- Երևանի հրապարակի պատմամշակութային շենքի վրա «սամառեզ» են ձգում:

 - Լավ են անում:

Չարժի, չարժի, ինչի՞ համար»:

Վերահրապարակումներում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին