▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դպրոցական քննությունները չեն անցկացվի. Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ այս տարի հայաստանյան դպրոցներում փոխադրման և ավարտական քննություններ չեն անցկացվի:

/filemanager/uploads/2019/11/week-2/Arayik_Harutyunyan.jpg

Նա նշեց, որ որոշում է կայացվել դպրոցներում չանցկացնել 4-րդ և 9-րդ դասարանների փոխադրման քննությունները, ինչպես նաև 12-րդ դասարանի ավարտական քննությունները:

Նախարարը հայտնեց նաև, որ բոլոր առարկաների տարեվերջյան գնահատականները կամփոփվեն առաջին կիսամյակի ամփոփիչ և երկրորդ կիսամյակի էլեկտրոնային գնահատականների հիման վրա:

«Հաշվի առնելով, որ 12-րդ դասարանի որոշ աշակերտներ ավարտական քննությունները հանձնել են անցյալ տարեվերջին, նրանց հնարավորություն է տրվում ընտրելու` պահպանել քննական արդյունքը կամ ընտրել տարեվերջի գնահատականը՝ որպես ատեստատում քննական գնահատական»,- մանրամասնեց Արայիկ Հարությունյանը:

Ամփոփումը կկատարվի ու ատեստատները կհանձնվեն մինչև մայիսի 25-ը:

 

Դիտեք նաև` Ուսումնական տարվա ավարտի և բուհերի ընդունելության մասին․ Արայիկ Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին