▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Նախարարը չի տարբերո՞ւմ՝ վարտիքն ինչ է ծածկում, դիմակը՝ ինչ. Գեւորգ Պետրոսյան

Այգում նստած զույգերին տեսուչները հեռացրին միմյանցից ու խնդրեցին պահել սոցիալական հեռավորությունը

Հայկական կողմը երկու տարի փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը․ Ալիև

Մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ կասկածվող 30 անձ է հայտնաբերվել

Պրն Փաշինյան, ամեն անգամ ապշում եմ, որ դեռ ապշում եմ. Թեհմինա Վարդանյան

Amor cafe. Երևանի ամենահամեղ բուրգերները և պիցցաները նոր հասցե ունեն

Գործող մանկապարտեզների աշխատակիցները կստանան հավելավճարներ, մյուսները կվճարվեն 100%-ով

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս

Քաղաքացիներից պահանջել են 500 հազար դրամ՝ հիվանդանոցից դուրս գրելու համար. Գևորգ Գորգիսյան

Պատվաստանյութը միակ բանն է լինելու, որը թույլ կտա վերադառնալ առանց դիմակների կյանքին. Արսեն Թորոսյան

Վստահ եմ՝մեր բժիշկներն էլ մեծ ցանկությամբ կգնան այլ երկրներ աջակցության ձեռք մեկնելու․ ԱՆ փոխնախարար

Պարգևատրումների թեմայի քննարկումը հնարավորություն տվեց հետաքրքիր փաստեր բացահայտել. Դավիթ Խաժակյան

Հայ եկեղեցու պատմությունը սոսկ կաթողիկոսների գահակալության ժամանակագրություն չէ․. . .

«Էրեբունի» ԲԿ-ում անհաս և հիվանդ նորածինների կյանքը վստահելի ձեռքերում է

Արսեն Թորոսյանը՝ պաշտոնյաների՝ ռեստորաններ ու սրճարաններ գնալու մասին

ՀՀԿ երիտասարդները բողոքի ակցիա են արել Կառավարության դիմաց՝ Воронеж-Краснодар գրությունով

Եթե վարակվել ու լավացել ենք, չի նշանակում, որ այլևս չենք վարակվի. Թորոսյան

«Adjarabet»-ի, «EasyPay»-ի եւ «Tel-Cell»-ի տերմինալներից համակարգչային տեխնիկայով. . .

Քեզ երկա՜ր էի սպասել. Արփի Գաբրիելյանը նորածին որդու հետ լուսանկար է հրապարակել

Խնդրում եմ, հեռու մնացեք «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանելու մտքից. Բախշյան

Մահացել է ևս 12 անձ, վարակվածների թիվն աճել է 349-ով` հասնելով 29285-ի

Քիմ Քարդաշյանը կոչ է արել օգնել Հայաստանում փոքր բիզնեսին

Գողացել են նախկին նախարարի և նրա որդու հեծանիվները

Քոչարյանի գործով ՍԴ նիստն այսօր է. ՈՒղիղ

«Թող պարետը մեզնից վախենա»․ տրանսվիստիտ մարմնավաճառները հրաժարվում են դիմակ կրել

Արարատ Միրզոյանն առանձին հարաբերություննե՞ր է հաստատում Կրեմլի հետ

Վրաստանը չի բացի Հայաստանի հետ սահմանը. ի՞նչ հիմնավորում է ներկայացվում

Վերջին 30 տարում ՀՀ-ում գրանցվել է գրեթե կես միլիոն աբորտ՝ միայն պաշտոնական տվյալներով

Կառուցվում է Տաթեւ-Աղվանի-Կապան ռազմավարական մայրուղին․ Փաշինյանը տեսանյութ է տարածել

Սպիտակ Տան մամուլի խոսնակը արտաբերել է Հայոց Ցեղասպանություն եզրը

Թվում է, թե դուք ինչ-որ իմունիտետ ունեք. Սարգսյանը՝ ՏՏ ոլորտի խոշոր ընկերությունների ղեկավարներին

Ոստիկաններն ասում են, որ յուրաքանչյուրի վրա «պլան է դրված»` օրական տուգանել 20 քաղաքացի

Հայկական ֆուտբոլի վերջին հրաժեշտը տեղի կունենա Կոնդի եկեղեցում՝ վաղը՝ 18:00-ին. Երևանի փոխքաղաքապետ

Քոչարյանի ներկայությամբ տեղի ունեցած՝ Պողոս Պողոսյանի սպանության գործով նոր քննություն կանցկացվի

2 կեղծ ահազանգ ռումբի տեղադրման մասին. դուրս է բերվել մոտ 500 քաղաքացի

20. 000 դրամ՝ դրսում, 50.000 դրամ՝ ներսում դիմակ չկրելու համար. «Իմ քայլն» առաջարկում է. . .

«Նոր՝ 300000-500000 դրամ տուգանք են բերում մարդկանց գլխին». Արման Աբովյան

Ես պատրաստ եմ ու բաց ճակատով դիմակայելու եմ այս իշխանության բոլոր անբարո քայլերին. Նաիրա Զոհրաբյան

Հանրային տրանսպորտում ալկոգելի փոխարեն  «սապոնաջուր» և «անծանոթ» հեղուկներ են հայտնաբերվել

Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ. ԱԱԾ

Առաջիկայում առնվազն մեկ անգամ էլ կերկարաձգենք արտակարգ դրությունը. Նիկոլ Փաշինյան

Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Հրայր Թովմասյանը ՄԻԵԴ գանգատ են ներկայացրել

Նիկոլ Փաշինյանը չի բացառում սահմանափակումների ռեժիմին վերադառնալը

Կորոնավիրուսի նոր ալիք է սկսվում, հանգստյան օրերին ունեցել ենք շուրջ 1000 դեպք

Ներսես Պողոսյանի և Գևորգ Պետրոսյանի վեճի ձայնագրությունը

Արմեն Սարգսյանն այցելել է հայ-թուրքական սահման

Ճաշակի և լույսի հարմոնիա. «Ջահեր Լույսեր»-ը և «Տաթև դեկոր»-ը միավորվել են մեկ հարկի տակ՝ ավելի. . .

«Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ չի հայտնաբերվել

Մի կտոր լափի համար փախել եք ձեր երկրից. Նաիրա Զոհրաբյանը ձայնագրություն է հրապարակել

Հորդորում եմ ՀՀ ԱԳՆ-ին հայտնել քննադատական գնահատական Էրդողանի ավանտյուրայի կապակցությամբ․Արմեն Աշոտյան

Դրա որոշողը տիկին Լարիսա Մինասյանը չէ. Արթուր Վանեցյանը պատասխանել է «Սորոսի» գրասենյակի ղեկավարին

«Օրեր առաջ իր հարցազրույցում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը մի բառ էր արտաբերել Սորոսի հիմնադրամի թեմայով․ Սաթիկ Սեյրանյանի հարցին, թե արդյոք Հայաստանի Հանրապետության համար վտանգներ պարունակո՞ւմ է Սորոսի հիմնադրամի գործունեությունը, պատասխանել էր՝ այո։ Դրանից հետո սորոսական և տարբեր գրանտային ծրագրերով աշխատող կազմակերպություններ մեծ աղմուկ բարձրացրին։ Բաց հասարակության հիմնադրամի ղեկավար Լարիսա Մինասյանը ևս օրեր առաջ անդրադարձավ այդ թեմային՝ իր վրդովմունքը հայտնելով Վանեցյանի արտահայտության հետ կապված։

«Հրապարակ»-ն է գրում ու ավելացնում, որ դիմել է  ԱԱԾ նախկին տնօրենին՝ խնդրելով մեկնաբանել Լարիսա Մինասյանի խոսքերը։

- Պարոն Վանեցյան, Լարիսա Մինասյանը, օրերս արձագանքելով Ձեր գնահատականին, թե Սորոսի հիմնադրամը վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, մասնավորապես ասել է. «...Մեր գործունեությունն ուղղված է եղել միմիայն հնարավորինս էֆեկտիվ ձևով ՀՀ Սահմանադրությունում արձանագրված իրավունքների ջատագովությանը, պաշտպանությանը, ՀՀ պետական ինստիտուտների ուժեղացմանը, Հայաստանի հասարակության, քաղհասարակության, կրթական, առողջապահական համակարգերի ուժեղացմանը և այս ոլորտներում իրավունքի սատարմանը... ՀՀ Սահմանադրության չափանիշով մեր գործունեությունը վտանգ չի եղել և չի կարող լինել: Եթե պարոն Վանեցյանն ունի ուրիշ չափանիշներ` ուրիշ փաստաթղթերով, ես պատասխանատու չեմ դրա համար»: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս խոսքերը, Դուք ուրիշ չափանիշնե՞ր ունեք:

- Նախ` պետք է ասեմ, որ բոլորիս գործունեությունն ուղղված է Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքների ու ինստիտուտների ամրապնդմանը: Եվ Ձեզ վստահեցնում եմ, որ եթե Սահմանադրության ու օրենքների հետ խնդիրներ լինեին, ամենակոշտ արձագանքը չէր ուշանա: Համենայնդեպս, դրա որոշողը որևէ անհատ չէ, այդ թվում՝ տիկին Լարիսա Մինասյանը, այլ՝ պետական համապատասխան ինստիտուտները։

Ինչ վերաբերում է մեկնաբանությանը, ապա պետք է Ձեր ուշադրությունը հրավիրեմ այն հանգամանքի վրա, որ տիկին Մինասյանն իր խոսքում արդեն իսկ մատնացույց է արել այն վտանգը, որը ես նկատի եմ ունեցել: Իրենց նպատակների մեջ նա չի կարևորել Հայաստանի անվտանգությունը։ Մինչդեռ, ի տարբերություն Սորոսի հիմնադրամի, Հայաստանի ապագայով, հայ ժողովրդի բարեկեցությամբ մտահոգ ցանկացած ոք, անկախ իր առջև դրած խնդիրներից, պետք է հաշվի առնի մեր երկրին ուղղված սպառնալիքները:

Եթե մենք ապրեինք, օրինակ, Լուսնի վրա` առանց արտաքին սպառնալիքների, վստահեցնում եմ, որ «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության օրակարգը կարելի էր միայն ողջունել, բայց մենք ապրում ենք Հարավային Կովկասում` Թուրքիայի ու Ադրբեջանի հարևանությամբ, ու չենք կարող մեզ թույլ տալ որևէ «վեհ» գաղափար կյանքի կոչել մեր ֆիզիկական անվտանգության հաշվին: Այնպես որ` չափանիշներ են նաև մեր հարևանների ագրեսիվ վարքագիծը, տարածաշրջանում անկայունությունը, չափանիշներ են մեր ժողովրդագրական ճգնաժամը, միգրացիայի տեմպերը և այլն: Եթե առիթ կունենաք՝ փորձեք տիկին Մինասյանից հետաքրքրվել․ օրինակ, հնարավո՞ր է ապահովել Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը, եթե մեր բոլոր կանայք մի օր որոշեն, որ իրենք բանակին տալու զավակ չունեն, այսինքն՝ այն, ինչը քարոզում են տիկին Լարիսայի ղեկավարած հիմնադրամից աջակցություն ստացող որոշ կազմակերպություններ: Ես այլ օրինակներ չեմ ուզում բերել, եթե կարիքը լինի, առավել մանրամասնությամբ կանդրադառնամ դրանց»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին