▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դրամի արժեզրկման ցուցանիշները

Ռուսական տնտեսությունում ձևավորված դժվարին իրավիճակը իր ազդեցությունն է ունենում հայկական դրամի փոխարժեքի վրա: Դեկտեմբերի 9-ի դրությամբ դոլարի փոխարժեքը կազմում է 459,24 դրամ, և պետք է նկատել, որ դրամը մեկ ամսում արժեզրկվել է գրեթե 10%-ով: Տեղի ունեցող զարգացումները մեղմելու նպատակով ԿԲ-ն դեռևս նախորդ ամսվա ընթացքում կատարել էր 92 մլն դոլարի ինտերվենցիա, որպեսզի կանխի դոլարի թանկացումը: Այս պահին դժվար է գնահատել թանկացման մեղմացումը, և ինտերվենցիան չիրականցվելու դեպքում հնարավոր հետևանքները: Արտասահմանից արտարժութային տրանսֆերտների կրճատումը զգալիորեն արժեզրկել է հայկական դրամը, և ԿԲ-ին այլ տարբերա չէր մնում քան սահմանել կարճաժամկետ քաղաքականություն ֆինանսական շուկայում:

Հայկ Համբարձումյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին