▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դրամի կուրսը անվերջ չի ընկնելու, դիմացը Նոր Տարի է

91-ին հիշում եմ, որ ռուբլին սկսեցին դրամով փոխանակել, ինչքան թաքնված միլիոնատեր կար, շարվեց սբեռկասսաների դեմը: Նայում էի ու զարմանում էի, սաղ կյանքը կիսասոված ու տկլոր ման էին գալիս, բայց խնայողական գրքույկների վրա 50000-100000 ռուբլի ունեին հավաքած:

Ասա ուտեիք, խմեիք , վայելեիք էլի: Ու վատը նա է, որ շատ կարճ հիշողությւոն ունենք, միշտ մոռանում ենք, որ տաս տարին մեկ գլխներիս ֆինանսական փորձանք ա գալիս:

Ընդհանրապես, անկախ նրանից, թե որ երկրում ես ապրում, բանկին վստահելը, դա նույն է, որ գառը գնա գելի կողքը քնի: Մանավանդ մեր ԿԲ-ին, որը քֆուր ա կերել երևի, ու դրա համար ձայն չի հանում:

Ի՞նչ անել: Ոչ մի բան: Կուրսը անվերջ չի ընկնելու, դեմը Նոր Տարի ա, ու բազմամյա ավանդույթը հաղթելու ա ժողովրդի մոտ, ու ինչքան էլ չուզենան, Նոր տարուն դիմաց դոլարները տանելու են մանրելու: Մոտ 150-200 միլիոն դոլար ժողովուրդը ուզած- չուզած մտցնելու ա շուկա ու հարցը ժամանակավորապես կարգավորվելու ա: Պետությունն էլ էժանով ետ կգնի դոլարները, կփակի որոշ պարտքեր, դե մնացածն էլ գիտենք:

Բայց: Մի քիչ մարդ եղեք: Ժողովրդի հետ խոսացեք: Մի բան ասեք: Ասելու բան էլ չունեք, մեկ է խոսեք: Անհարմար ա, ախր, ձեր ժողովուրդն ա, այ հայրենասիրական ապտակի կարոտ մնացած բարձրագույն ֆինանսական պետական օղակներ....

Տիգրան Քոչարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին