««Դրոշ վառելու փոխարեն գնացեք սահման» ասողներին հարց ունեմ»
Դիտեք նաև՝
Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը գրել է. «Թե բա՝ դրոշ վառելու փոխարեն գնացեք սահման։
Էդ ասողներին հարց ունեմ՝ որտե՞ղ է սահմանը։ Սահմանը Թալի՞շն է։ Դա հանձնել է ձեր Նիկոլը, սահմանապահին դրել հողի տակ։ Սահմանը Լաչի՞նն է, դա էլ է հանձնել Նիկոլը՝ առանց սահմանապահների կարծիքն իմանալու: Տեղ գյո՞ւղն է սահմանը, դա էլ է տալիս Նիկոլը, հենց երեկ էլ 4 սահմանապահին հանձնեցինք Եռաբլուրի՝ պատրաստ սպասող փոսերին։
Ո՞ւր է սահմանը։ Ոնց նայում եմ՝ ուժայինները ջանասիրաբար հսկում են մենակ կառավարության շենքը, ԱԺ շենքը, կառավարական դաչաները։ Սահմանը գուցե դրա՞նք են։ Գուցե էդտե՞ղ է պետք գնալ»: