▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Է, կարող ա՞ գիտեք ես Վանեցյանն եմ, ես ինչ գիտեի՝ պատմել եմ. Ռուբեն Հայրապետյան

Ոստիկանության շենքից դուրս գալուց հետո ՀՖՖ նախկին նախագահ, նախին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում պատասխանել է այն հարցին, թե այդ օրը երբ է լինելու, երբ, ինչպես ասել է, ամեն ինչ պատմելու է:

«Է կարող ա՞ գիտեք, ես Վանեցյանն եմ, ես ինչ գիտեի, պատմել եմ, ինձ ամեն ինչի մեջ կարելի ա մեղադրել, բայց ոչ ֆուտբոլից փող գողանալու: Հլա հարցրեք՝ ես ինչքան փող եմ դրել ֆուտբոլի մեջ, ամեն խաղից հետո գոլ խփող ֆուտբոլիստներին ինչքան եմ պարգևավճար տվել»:

Մեկ այլ հարցին, թե շատ են մեղադրանքներն այսպես կոչված վաճառված խաղերի վերաբերյալ, նա պատասխանել է.

«Վաճառված խաղերի մեջ ես չկամ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին