▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանները շտապ ԱԺ են գնացել

ԱԺ են այցելել մեր երկրում ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանները եւ հանդիպում են ԱԺ նախագահի հետ։

«Փաստինֆո»-ն է գրում ու նշում, որ կայքին հասած որոշ տեղեկություններով՝  հրատապ հանդիպման պատճառը վաղը հրավիրված ԱԺ արտահերթ նիստում ընդգրկված օրինագծերն են:

Օրակարգում ընդգրկված են իմքայլական Վահագն Հովակիմյանի հեղինակած ԱԺ կանոնակարգ եւ Հանրաքվեի մասին օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթն է, որով նախատեսվում է շրջանցել սահմանադրական փոփոխությունների նախագիծը եզրակացություն ստանալու համար ՍԴ ուղարկելու պարտադիր պահանջը եւ այսօր «Իմ քայլը » խմբակցության 37 պատգամավորների կողմից շրջանառության մեջ դրված ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին նախագիծը , որով առաջարկվում է դադարեցնել ՍԴ 7 դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարում էին մինչեւ իշխանափոխությունը։

Ընդ որում՝ խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է Սահմանադրության մեջ փոփոխություն կատարել մեկ օրում՝ այն ընդունելով առաջին եւ երկրորդ ընթերցմամբ՝ առանց որեւէ հանրային եւ մասնագիտական քննարկման։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին