▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էդ անգրագետ պարեկներից որևէ մեկը ձերբակալվե՞լ է»․ Գևորգ Պետրոսյան

«ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն, ՀՀ-ում բարձրագույն արժեքը մարդն է․ ՀՀ նախագահ կոչեցյալը որևէ անգամ որևէ մարդու իրավունքի խախտման միջամտե՞լ է»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ հայտարարել է նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով օրերս Կապանում տեղի ունեցած դեպքին։ «Հարց եմ տալիս Վահագն Խաչատուրյանին, ի՞նչ ես արել էդ հրապարակման կապակցությամբ։ Էդ անգրագետ, քռչոտ պարեկներից որևէ մեկը ձերբակալվե՞լ է»,- ասել է Պետրոսյանը։

Նոյեմբերի 18-ին հայտնել էինք, որ Կապանում պարեկները տևական ժամանակ վարել են քաղաքացի Ռազմիկ Մարտիրոսյանի հետևից, հասել մինչև տան բակ։ Մեքենայի գույքահարկը չվճարելու համար պարեկների ու քաղաքացու միջև վիճաբանություն ու քաշքշուկ է տեղի ունեցել։ Երիտասարդի հայրը՝ Սեյրան Մարտիրոսյանը պատշգամբից նկատել է, որ պարեկները հարվածում են որդուն։ Տնից դուրս է եկել, մոտեցել պարեկներին ու խնդրել դադարեցնել ծեծկռտուքը։

Պարեկները դադարեցնելու փոխարեն ձեռնաշղթաներ են հագցրել որդուն։ Նույն ժամանակ հոր ինքնազգացողությունը վատացել է և տեղում ինֆարկտից մահացել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին