***
ՆԳՆ շենքի դիմաց իրավիճակը լարվեց Բագրատ Սրբազանի և ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի զրույցի ժամանակ, երբ Սրբազանը և լրագրողները նրանից փորձում էին ոստիկանության գործողությունների վերաբերյալ պարզաբանումներ ստանալ․ «Էդ կիսագողական կեցվածքիդ վերջը տուր․ մատիդ ծայրից գիտեմ, գոհ եղիր, որ դեռ բան չեմ ասում»,- ասաց Սրբազանը՝ ոստիկանապետին։ Վերջինն ի պատասխան նշեց․ «Ես էլ քեզ եմ ճանաչում։ Լիքը հանցագործներ, հետախուզման մեջ գտնվող մարդիկ, խաչը բռնած ուզում են պատսպարվեն»։ ***
«Լակոտ ասելով՝ նկատի եմ ունեցել ոստիկանների մեքենաների ակերը ծակողներին, ոտքերով մեքենաներին խփողներին»,- Բագրատ Սրբազանի հետ զրույցում ասաց ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, ով օրեր առաջ ցուցարարների պահվածքը որակել էր որպես լակոտություն։ «Եթե նման բան է եղել, ես էլ եմ դատապարտում, բայց ավելի մեղք չէ, քան մարդկանց տան առաջ դագաղ դնելը։ Իսկ ինչի՞ լակոտություն չեք անվանում փողոցից մարդ գողացողներին, մարդկանց ծեծողներին, ոտք ջարդողներին»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ հիշատակելով նաև 2018 թվականի դեպքերը և ոստիկանների գործողությունները։ «2018 թվականին այսպես չէին վիրավորում ոստիկաններին»,- ասաց Հովհաննիսյանը։ «2018 թվականին 40 հոգով չէին հարձակվում, մարդ ծեծում»,- պատասխանեց շարժման առաջնորդը։ *** |
Շարժման մասնակիցները ՆԳՆ շենքի մոտ են՝ սպասում են Բագրատ Սրբազանի և Վահե Ղազարյանի հանդիպմանը, նրանք փակել են շենքի մուտքը և «ամո՛թ, ամո՛թ» վանկարկումներով լռեցնում են ոստիկանների պահանջը, թե ցուցարարները չպետք է փակեն հավաքի անցկացման վայրի և դրան հարող տարածքների, շենքերի մուտքերն ու ելքերը։ Բագրատ Սրբազանին մոտեցավ մի ոստիկան, խոսեց նրա հետ, որից հետո Սրբազանն ասաց․ «Ես եկել եմ ՆԳ նախարարին հանդիպելու, բայց ակնհայտորեն մեր վճարած հարկերից օգտվող մարդիկ ռիսկ չեն անում իջնեն ներքև, դեռ մի բան էլ փորձում են սպառնալիքով խոսել»։ |