▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵԴ-ն սկսում է Ղարաբաղյան պատերազմին առնչվող հայցերի քննությունը.azatutyun.am

azatutyun.am-ը գրում է, որ այսօր Եվրադատարանը սկսել է «Չիրագովը և մյուսները ընդդեմ Հայաստանի» գործով լսումները, իսկ փետրվարի 5-ին կանցնի «Սարգսյանը ընդդեմ Ադրբեջանի» գործի քննությանը:

Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում չորեքշաբթի օրը սկսվել է Հայաստանի դեմ ադրբեջանցի տեղահանվածների հայցի քննությունը: 

APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի վեց քաղաքացիների՝ Լաչինի շրջանի նախկին բնակիչների գանգատը Եվրադատարանում ստացվել է 2005 թվականին: Հայցվորները պնդում են, որ 1992 թվականի մայիսի 17-ին բռնությամբ վտարվել են իրենց տներից, իրենց ամբողջ ունեցվածքը ընկել է հայերի ձեռքը, և քանի որ չեն կարող վերադառնալ Լաչին՝ փոխհատուցում են պահանջում Հայաստանի իշխանություններից: Վեց ադրբեջանցիները պնդում են նաև, թե ազգային խտրականության են ենթարկվել:

Ադրբեջանական նույն գործակալությունը հայտնում է, որ այսօր դատական նիստի ժամանակ ելույթ են ունեցել կողմերի փաստաբանները:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին