▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդմոն Մարուքյանը սխալ ազգանունով դիմեց Արարատ Միրզոյանին

ԱԺ հունվարի 23-ի նիստն սկսվեց Էդմոն Մարուքյան-Արարատ Միրզոյան երկխոսությամբ: ԼՀԿ խմբակցության ղեկավարը վերստին անդրադարձավ նախորդ օրը Երևանի քաղաքապետարանին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման գործընթացի օրինականությունը ստուգելու նպատակով քննիչ հանձնաժողովի կազմը հաստատելու հարցի մերժմանը:

Նա, վկայակոչելով ՀՀ Սահմանադրությունը, ըստ որի ԱԺ նախագահը պարտավոր է ապահովել խորհրդարանի բնականոն գործունեությունը, հարցրեց. «Ինչո՞ւ չեք ապահովում ԱԺ-ի բնականոն գործունեությունը: Եթե ինչ-որ մարմին չի գործում, նշանակում է խորհրդարանի նախագահը չի կարողանում ապահովել խորհրդարանի բնականոն գործունեությունը: Ինչո՞վ Ձեզ օգնենք, պարո՛ն Միրզոյան, որպեսզի կարողանաք ապահովել բնականոն գործունեությունը»:

ԱԺ նախագահն ի պատասխան ասաց. «Ես Ձեր օգնության կարիքը բնավ չունեմ, կարծում եմ, որ որպես փորձված իրավաբան Դուք պետք է շատ լավ հասկանայիք, որ ԱԺ նախագահը քննարկվող հարցի առնչությամբ իր իրավասությունների շրջանակներում ինչ հնարավոր էր, արել է: Մնացյալը՝ հանձնաժողովի թիվը հաստատելու մասին ԱԺ որոշման նախագիծը քվեարկվում է: Պատգամավորներն իրենց քվեարկության մեջ ազատ են: Մեղադրել ԱԺ նախագահին՝ պատգամավորների այս կամ այն քվեարկության արդյունքի մեջ, նշանակում է լավ չհասկանալ Սահմանադրության տրամաբանությունը: Եթե Դուք օգնություն եք առաջարկում, խորհուրդ կտայի՝ դիմել այլ իրավաբանների օգնությանը՝ Ձեզ համար այս հարցը պարզելու համար»:

Երկար երկխոսությունից հետո Մարուքյանը նկատեց. «Դուք այլևս ինձ համար արդար արբիտր չեք: Դուք ԱԺ-ն չեք ներկայացնում, ներկյայացնում եք «Իմ քայլը»:
Ի դեպ,  խոսքի սկզբում Էդմոն Մարուքյանը սխալ ազգանունով է դիմում ԱԺ նախագահին՝ Միրզոյանի փոխարեն՝ Արզոյան․․․
Մանրամասն՝ տեսանյութում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին