Այսօր ՀՀ ԱԳ նախարարը ամփոփում էր 2013 թվականը: Ուղիղ 1 ժամ խոսում էր: Խոսում էր ամեն ինչից ու ոչինչից: Անկեղծ ասած իմ տպավորությունը էնպիսին էր, որ խոսում էր ոչ թե անկախ պետության ԱԳ նախարար, այլ խորհրդային միության չինովնիկ: Որքան պաշտոնյա է եկել Հայաստան, որքան պաշտոնական այց են կատարել մեր պաշտոնյաները, որքան փաստաթուղթ է ստորագրվել ու նման լյալյա լյուլյուներ: Նախարարն ասում է վերջին տարիների ընթացքում մի քանի տասնյակ երկրի նախագահ է այցելել Հայաստան: Հայաստանի նախագահը, վարչապետը եւ Աժ նախագահը ավելի քան 100 պաշտոնական այց են կատարել արտերկիր, մոտ 500 փաստաթուղթ է ստորագրվել եւ այլն եւ այլն: Է հա, հասկացանք, հետո ինչ?: Ում են պետք էդ այցերն ու հյուրընկալությունները, ում են պետք այդ ստորագրված հարյուրավոր փաստաթղթղերը, եթե արդյունքը աղքատ, դատարկված ու հեղինակազրկված Հայաստանն է:
Էդուարդ Նալբանդյանը խոսում էր ամեն ինչից ու ոչինչից
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet