▲ Դեպի վեր

Ուրբաթ, 21.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Էդուարդ Սպերցյանը ժամանելու է Հայաստան՝ մարզադաշտից աջակցելու Հայաստանի ֆուտբոլի հավաքականին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հետևել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզմանը, որը նախապատրաստվում է ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի՝ Վրաստանի հավաքականի հետ առաջիկա հանդիպմանը: Այդ մասին հայտնում է armsport.am-ը։

Արմեն Մելիքբեկյանը նախարարին տեղեկացրել է՝ հավաքականի և ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի առաջատար խաղացողներից Էդուարդ Սպերցյանը թեև վնասվածքի պատճառով բաց է թողնելու առաջիկա հանդիպումները, այդուհանդերձ, վաղը ժամանելու է Հայաստան՝ մարզադաշտից աջակցելու թիմակիցներին:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին