▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդուարդ Սպերցյանը մեջքի վնասվածք է ստացել

Հայաստանի ազգային հավաքականի և ​«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը մեջքի վնասվածք է ստացել, ինչն էլ դարձել է Մոսկվայի «Դինամոյի» դեմ խաղում նրա փոխարինման պատճառը։ Այս մասին հայտարարել է ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը,  տեղեկանում ենք armsport.am կայքից։

​Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի՝ Մոսկվայում կայացած հանդիպումն ավարտվել է «Կրասնոդարի» պարտությամբ՝ 1-2 հաշվով։

Խոսելով հայ կիսապաշտպանի փոխարինման պատճառների մասին՝ Մուսաևը նշել է. «Էդիկը մեջքի հետ կապված խնդիրներ ունի: Նա հերոսական բնավորություն դրսևորեց այս խաղում»,- մարզիչի խոսքերը մեջբերում է «Матч ТВ»-ին։

​Սպերցյանը փոխարինվել է հանդիպման 83-րդ րոպեին՝ մինչ այդ հասցնելով դառնալ պատմական գոլային փոխանցման հեղինակ։ 

info@asekose.am/095519696
Սպորտ ավելին