Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
Ուրբաթ երեկոյան Մասիսի քաղաքապետարան նռնակով ու ատրճանակով ներխուժած Էդվարդ Մարգարյանի ընտանիքի անդամները կասկածներ ունեն, որ իրենց որդին ոչ թե ինքնասպան է եղել քաղաքապետի աշխատասենյակում, ինչպես նույն օրը հայտարարեց ոստիկանությունը, այլ սպանվել է, առավել ևս անհեթեթ են համարում ահաբեկչության հոդվածը։ Այս մասին գրում է azatutyun.am-ը։
«Ի՞նչ ահաբեկչություն, դուք կանչել եք, ասել եք՝ «Էդվարդ, մենք հաշիվ ունենք մաքրելու, եկեք իրար հետ հաշիվ մաքրելու»: Կանչել են, ժամը 4-ին իրա հետ խոսել են, չեն ասել քաղաքապետարան, ես չգիտեմ որտեղ են կանչել, պիտի գնար հանդիպման, ասել ա՝ «գնալու եմ քաղաքապետի հետ հանդիպման», բայց էն մարդը խոսացել ա, ասել ա՝ «էլի ինձ խաբեցին, էլի չեկան իմ հետ հանդիպելու», իմ տղան էդ հեռախոսով ա խոսացել, ես լսել եմ», - պատմեց Էդվարդ Մարգարյանի մայրը:
Ըստ Էդվարդ Մարգարյանի մոր՝ Ռիմա Մարգարյանի, իր 36-ամյա որդին նախկինում երբևէ որևէ հանցանք չի գործել, հոգեկան առողջության խնդիրներ չի ունեցել, ոչ էլ օգտագործել է ալկոհոլ կամ թմրանյութեր, ինչպես, ըստ մոր, հիմա Մասիսում դիտավորյալ լուրեր են տարածում: Վերջին ամիսներին լուրջ խնդիրներ է ունեցել որոշ մարդկանց հետ, ասում է Ռիմա Մարգարյանը, այդ թվում՝ Մասիս քաղաքապետի: Ըստ ընտանիքի անդամների, Մասիսի քաղաքապետն ու քաղաքի նախկին ավագանու անդամը գժտված են եղել։
«Երեք անգամ ես իմ տղային խնդրել եմ՝ «Էդո ջան, մի հատ պատասխանի, մի հատ խոսա, ես քո մայրն եմ, կարողա ես բարձրանամ վերև», միլիցիայի պետն ասել ա՝ «արի իրար հետ բարձրանանք վերև, Էդվարդ, մայրիկիդ հետ բարձրանում եմ», ես երեք անգամ խնդրել եմ, եթե ինքը կենդանի լիներ չէ՞ր պատասխանի», - ասաց մայրը:
Դիտեք նաև՝