Մասիսի համայնքապետարան մուտք գործած քաղաքացին ինքնասպան է եղել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Ոստիկանության լրատվության աշխատակից Նարեկ Սարգսյանը։
Նա նշեց, որ շենք մտած քաղաքացուն ոստիկանները հայտնաբերել են՝ գլխի շրջանում վնասվածքով։
Հիշեցնենք, որ մի քանի ժամից ավելի էր՝ մի տղամարդ զինված պայթուցիկով մտել էր Մասիսի քաղաքապետարան եւ սպառնում էր այն պայթեցնել։ Ականատեսները լսել էին, որ տղամարդը համայնքապետարանի շենքում անկանոն կրակոցներ էր արձակել։ Ներխուժման պահին շենքում են եղել համայնքապետարանի մաքրուհին եւ պահակը։ Նրա պահանջների մասին առայժմ որեւէ տեղեկություն հայտնի չէ։
Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ համայնքապետարան ներխուժած անձը Էդգար Մարգարյանն է: Նա Մասիսի ավագանու անդամ է եղել 2016-2021 թվականներին: