▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եհովայի վկա»-ի անդամը մահացել է հիվանդանոցում այն բանից հետո, երբ հրաժարվել է արյան փոխներարկումից

galatv.am-ը գրում է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է հայտնվել մի հետաքրքիր գործ. ավտովթարի հետեւանքով հիվանդանոցում հայտնված քաղաքացին մահացել է, եւ այն պատճառով, որ նրա մոտ նկատվել է սակավարյունություն: Նա կարող էր եւ չմահանալ, եթե թույլ տար, որ իրեն արյան փոխներարկում իրականացնեն: Այս գործով դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 14-ին: Իսկ մինչ այդ ԳԱԼԱ-ն զրուցել է ըստ էության այս գործում պատասխանող կողմ հանդիսացող Կարեն Զխկրյանի փաստաբան Թամարա Յայլոյանի հետ: Կ. Զխկրյանը այն մեքենայի վարորդն է, ով վրաերթի է ենթարկել վերոհիշյալ քաղաքացուն. «2013 թ-ի փետրվարի 17-ին Կարեն Զխկրյանը իր սեփական մեքենայով վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու՝ հետիոտներ Թերեզա եւ Նաիրի Ուղուլյաններին, որոնցից Նաիրի Ուղուլյանը ստացել է մարմնական վնասվածքներ, սակայն առողջացել է, իսկ Թերեզա Ուղուլյանը մահացել է: Այս կապակցությամբ էլ Կարեն Զխկրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 242 հոդվածի երկրորդ մասով եւ 244 հոդվածով, այսինքն վրաերթի համար, որի հետեւանքով անձ է մահացել եւ դեպքի վայրը լքելու համար: Ամբողջ նախաքննության ընթացքում գնում է այն, որ Թերեզա Ուղուլյանը, լինելով Եհովայի վկա կրոնական կազմակերպության անդամ, հրաժարվել է, որպեսզի իրեն ներարկեն արյուն: Դատաբժշկական փորձաքննությունը տվել է հետեւյալ պատասխանը, որ Թերեզան մահացել է մարմնական վնասվածքներից: Համալիր փորձաքննությունը պատասխանել է, որ արյան կորուստն է անմիջապես նրա մահվան պատճառը: Ըստ էության, համալիր փորձաքննության եզրակացությունից պետք է հետեւություն անել այն, որ եթե արյուն ներարկվեր, հնարավոր է, որ անձը ողջ մնար: Ուրեմն եւ սխալ է իմ պաշտպանյալին նման մեղադրանք առաջադրել, քանի որ մահվան պատճառը ոչ թե եղել է անմիջական վնասվածքները, այլեւ՝ արյան կորուստն է հանդիսացել մահվան պատճառը»: Թամարա Յայլոյանը պատմել է նաեւ, որ հիվանդը ավելի վաղ կմահանար, եթե նրան առաջին անգամ արյուն չներարկեին, բայց ներարկել են, քանի որ նա գիտակցություն չի ունեցել եւ չի կարողացել արգելել:

Մանրամասները կարդացեք  սկզբնաղբյուր կայքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին