▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էժան սկանդալ որոնելիս…

 

Մոտ մեկ ժամ առաջ Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ բաց տեքստով հայտարարություններ կատարեցի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումները խափանելու և հայկական շրջանակներին իրենց ծրագրերում ներքաշելու վտանգավորության մասին: Խոսեցի նաև իմ ատենախոսությունը տապալելու փորձերի մասին, որոնք որակեցի որպես հանցավոր գործարք ու լկտի գործելաոճ:
Ասուլիսից ավարտից հետո մոտեցա Առավոտ թերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին և կատակով ասեցի հետևյալը. «Հուսով եմ, որ իմ խոսքերը չեք խեղաթյուրի», Ասեց՝ ոչ: Ավաղ… Նյութի վերնագիրն է.
Սկանդալ. Հայկ Դեմոյանը անուն է տալիս. «ՀՀ-ում կան պաշտոնյաներ, որ ծառայում են Թուրքիայի հատուկ ծառայություններին»: 
Բացարձակ սուտ և իմ խոսքերի միտումնավոր խողաթյուրում՝ էժան սկանդալ որոնելիս: Սա լրագրություն չէ, այլ … դժվարանում եմ նույնիսկ ասել, թե ինչ գործելաոճ է:
Նույն լրագրողական սկանդալային գործելաոճը, որը էլ ավելի է վտանգելու մեզ ցանկացած իրավիճակում: 
Բարեբախտաբար ասուլիսը հենց այս դեպքերի համար հատուկ տեսագրում ենք և Առավոտի լրագրողին հրավիրում ենք թանգարան՝ վերստին իմ արտաբերած խոսքերն ու ձևակերպումները լսելու համար:

Մոտ մեկ ժամ առաջ Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ բաց տեքստով հայտարարություններ կատարեցի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումները խափանելու և հայկական շրջանակներին իրենց ծրագրերում ներքաշելու վտանգավորության մասին: Խոսեցի նաև իմ ատենախոսությունը տապալելու փորձերի մասին, որոնք որակեցի որպես հանցավոր գործարք ու լկտի գործելաոճ:Ասուլիսից ավարտից հետո մոտեցա Առավոտ թերթի լրագրողին և կատակով ասեցի հետևյալը. «Հուսով եմ, որ իմ խոսքերը չեք խեղաթյուրի», Ասեց՝ ոչ: Ավաղ… Նյութի վերնագիրն է.Սկանդալ. Հայկ Դեմոյանը անուն է տալիս. «ՀՀ-ում կան պաշտոնյաներ, որ ծառայում են Թուրքիայի հատուկ ծառայություններին»: Բացարձակ սուտ և իմ խոսքերի միտումնավոր խողաթյուրում՝ էժան սկանդալ որոնելիս:Բարեբախտաբար ասուլիսը հենց այս դեպքերի համար հատուկ տեսագրում ենք և Առավոտի լրագրողին հրավիրում ենք թանգարան՝ վերստին իմ արտաբերած խոսքերն ու ձևակերպումները լսելու համար:

Հայկ Դեմոյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին