▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էջմիածնի քաղաքապետի հրահանգով ապօրինի ծառահատումներ են իրականացվում. քաղաքացին ահազանգում է

Ֆեյսբուքյան օգտատեր Հարություն Մկրտչյանը տեսակապի միջոցով հայտնում է, որ Էջմիածին քաղաքի Վռամ Կոստանյան փողոցում, քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրահանգով իրականացվում են ապօրինի ծառահատումներ:

Նշենք, որ հրապարակմանն արձագանքել են Էջմիածնի քաղաքապետարանից.

«Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Համացանցում շրջանառվում են տեսանյութեր առ այն, որ Վռամ Կոստանյան փողոցում ծառեր են հատվել:

Տեղեկացնում ենք, որ Վռամ Կոստանյան փողոցի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգումից հետո, գարնանային ծառատունկի շրջանում մեկնարկել են փողոցի կանաչապատման աշխատանքները: Այս մասին տեղեկատվությունը ապրիլի 19-ին հրապարակվել է քաղաքապետարանի պաշտոնական էջերում:

Վռամ Կոստանյան փողոցի մայթեզրերի կանաչ հատվածների բարեկարգման աշխատանքների շրջանակում կատարվել են հողի կազմվածքի ու բերրիության բարելավման աշխատանքներ, հանվել է փողոցի երկայնքով տնկված 4 մեծ ու հիվանդ ծառ: Միատեսակ կանաչապատում ապահովելու համար հանվել են նաեւ մի քանի նորատունկ երիտասարդ ծառեր: Դրանց փոխարեն տնկվել է 2 անգամ ավելի շատ ծառ՝ գնդաձեւ կատալպաներ, որոնք բարձրորակ ծառատեսակներ են եւ աճում են արագ:

Ըստ Էջմիածնի կանաչապատման ծրագրի` յուրաքանչյուր փողոցում պետք է լինեն միատեսակ ծառատեսակներ՝ բույսերի եւ ծառերի նպատակային ընտրությամբ։ Ուստի, վստահեցնում ենք, որ կանաչապատման ծրագրով ոչ միայն կհաջողվի բարելավել քաղաքի արտաքին տեսքը, այլեւ կառողջացվի քաղաքի օդային ավազանը»,- ասված է գրառման մեջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին