Գևորգ Մալաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս «խաղադաշտը» գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում, իսկ ավելի կոնկրետ` «Միկա» մարզահամալիրում, որտեղ իր տնային հանդիպումներն է անցկացնում տեղի համանուն թիմը!
Ուրեմն, այստեղ քիչ անց կխաղան «Միկան» և «Ուրարտու-2» թիմերը: Եկեք հասկանանք, թե ի՞նչ կարգի վնասվածքներ կարող են ստանալ մեր ֆուտբոլիստները, որոնք հետագայում հանդես են գալիս ու գալու Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում, կամ կարճ ասած` մեր ֆուտբոլի ապագան!
Մեղմ ասած, անթույլատրելի ու անընդունելի է նման խաղադաշտերում անցկացնել հանդիպումներ ու առավել ևս ԹՈւՅԼ ՏԱԼ!!! որպեսզի նման պաշտոնական հանդիպումներ անցկացվեն այս «հիասքանչ խաղադաշտում»!
Այսպիսի վերաբերմունքի են արժանանում մեր երիտասարդ ու պատանի ֆուտբոլիստները, բայց բոլորը լուռ են, բո-լո-րը!!!!
Ոչինչ, հերթը կգա ազգային հավաքականին, կտեսնենք հերթական պարտությունը, կքննադատենք ու կանցնենք առաջ` որևէ փոփոխություն կատարելու ու գեթ մի կաթիլ մտահոգվելու փոխարեն!»։