▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկեք իրար ներենք բոլոր անձնական բնույթի վիրավորանքները. Նիկոլ Փաշինյան

Նյարդերը կարող են տեղի տալ, բայց մենք պետք է ամեն ինչ անենք՝ մեր քաղաքական կյանքից անձնական վիրավորանքները բացառելու համար. պետք է լինի գաղափարների պայքար։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց այսօր՝ սեպտեմբերի 21–ին, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ամփոփիչ հանդիպմանը Կարապի լճի տարածքում։

«Այո, կրքերը կարող են բորբոքվել, բայց ժողովրդավարությունը, իսկապես, շատ մեծ պատասխանատվություն է։ Եկեք իրար ներենք բոլոր անձնական բնույթի վիրավորանքները, ով մյուսին վիրավորել է, թող ներողություն խնդրի»,– ասաց վարչապետը։

 

 

 

 

 

 

 

Նա նկատեց, որ այսուհետ եւս բոլոր քարոզչությունները կլինեն կրքոտ, թեժ, բայց ամեն քաղաքական գործընթացի հետ պետք է բացառվեն  անձնական բնույթի վիրավորանքները. «Փոխադարձ հարգանքով իրար պետք է վերաբերվեն ՀՀ հպարտ քաղաքացիները՝ անկախ նրանից, թե որ կուսակցությունից են»։

Փաշինյանը կարեւորեց Բաղրամյան 26–ի դռները՝ ՀՀ քաղաքացիների առաջ բացելու փաստը եւ հավելեց. «Մենք եւս մի քայլ ունենք այս քաղաքական խնդիրը վերջնականապես լուծելու, պետք է բացենք նաեւ ԱԺ դռները՝ ՀՀ քաղաքացիների առաջ»։

Վարչապետն ընդգծեց, որ անկախության օրը ուզում է մի հատուկ բան անել քաղաքացիների համար. «Չարժի, չէ՞, ջուրը թռնել, ես ուրիշ բան կանեմ», ասաց ու արտասանեց  Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը։

Աղբյուր՝ news.am

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Հասարակություն ավելին