▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկեք տներում էլ տեսախցիկներ տեղադրենք. Նիկոլ Փաշինյանը կոշտ խոսեց Օսիպյանի հետ

Հայաստանում ավարտված է «գոլդ» համարների ու անպատժելիության մթնոլորտի դարաշրջանը: Այդ մասին այսօր՝ հունիսի 15–ին,  կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին։

 

 

 

 

 

 

 

 

«Թե՞ մենք պետք է տեսախցիկը դնենք ու բոլորին նույն բանի տակ տեղավորենք»,-հարցրեց նա ու դիմեց Վալերիյ Օսիպյանին՝ ասելով, որ հոգ տանի, որ նման անպատժելիության մթնոլորտ չլինի:

«Ամենակարևոր խնդիրը, որ այս ընթացքում բախվել ենք, այն է, որ ցավոք, Հայաստանում ընդունված է, որ մեր, այսպես ասած՝ լայն ժպիտները և սիրո ու համերաշխության մեր շեշտադրումները ոմանք ընդունում են որպես թուլություն,- ասաց Փաշինյանը։

Անպատժելիության մթնոլորտի բացառումը, ըստ վարչապետի, վերաբերում է ճանապարհային երթևեկությանը։ Փաշինյանը նաեւ հարցրեց, թե այդքան շատ ոստիկանների առկայության պայմաններում ի՞նչ է նշանակում անպատժելության մթնոլորտ. «Որքան «գոլդ է» համարանիշը, այնքան այդ վարորդը պետք է զգույշ լինի»։

Փաշինյանը նաև ընդգծեց, որ անպատժելիության բացառումը վերաբերում է նաև մյուս ոլորտներին։

Մանրամասները՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին