▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Շատ եմ խնդրում՝ մի թողեք,  որ մեր կյանքի լույսը մարի․․․Օգնենք փոքրիկ Ռազմիկին

«Դու, սրբելով քրտինքդ, այդպես էլ դիմակը չփոխեցիր` ապացուցելով, որ դիմակ կրելն ընդամենը. . .

Բա հիմա ի՞նչ ենք անելու, ու՞ր մնացին գիշերային ճռռիկներն ու գազավատները մեր փոքր Երևանում

Հուլիսի 18-ից Երևանի ողջ տարածքում առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժամ

ՀՀ վարչապետի խոսնակն արձագանքել է Ալիևին

«Ոչ մի իրավապահ չի մոտենում տրանսվիստիտներին, բայց տուգանում է «հպարտ» քաղաքացիներին». Արման Աբովյան

Դատավորը մերժեց Քոչարյանի գործով մեղադրող կողմի միջնորդությունը

Ոստիկանապետի հանձնարարությամբ՝ իր երկու տեղակալի վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել

Իմքայլականները շրջանառությունից հանել են դիմակների մասին նախագիծը

Սա է ազգի դավաճանությունը. Սմբատ Գոգյան

Նախարարը չի տարբերո՞ւմ՝ վարտիքն ինչ է ծածկում, դիմակը՝ ինչ. Գեւորգ Պետրոսյան

Այգում նստած զույգերին տեսուչները հեռացրին միմյանցից ու խնդրեցին պահել սոցիալական հեռավորությունը

Հայկական կողմը երկու տարի փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը․ Ալիև

Մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ կասկածվող 30 անձ է հայտնաբերվել

Պրն Փաշինյան, ամեն անգամ ապշում եմ, որ դեռ ապշում եմ. Թեհմինա Վարդանյան

Amor cafe. Երևանի ամենահամեղ բուրգերները և պիցցաները նոր հասցե ունեն

Գործող մանկապարտեզների աշխատակիցները կստանան հավելավճարներ, մյուսները կվճարվեն 100%-ով

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս

Քաղաքացիներից պահանջել են 500 հազար դրամ՝ հիվանդանոցից դուրս գրելու համար. Գևորգ Գորգիսյան

Պատվաստանյութը միակ բանն է լինելու, որը թույլ կտա վերադառնալ առանց դիմակների կյանքին. Արսեն Թորոսյան

Վստահ եմ՝մեր բժիշկներն էլ մեծ ցանկությամբ կգնան այլ երկրներ աջակցության ձեռք մեկնելու․ ԱՆ փոխնախարար

Պարգևատրումների թեմայի քննարկումը հնարավորություն տվեց հետաքրքիր փաստեր բացահայտել. Դավիթ Խաժակյան

Հայ եկեղեցու պատմությունը սոսկ կաթողիկոսների գահակալության ժամանակագրություն չէ․. . .

«Էրեբունի» ԲԿ-ում անհաս և հիվանդ նորածինների կյանքը վստահելի ձեռքերում է

Արսեն Թորոսյանը՝ պաշտոնյաների՝ ռեստորաններ ու սրճարաններ գնալու մասին

ՀՀԿ երիտասարդները բողոքի ակցիա են արել Կառավարության դիմաց՝ Воронеж-Краснодар գրությունով

Եթե վարակվել ու լավացել ենք, չի նշանակում, որ այլևս չենք վարակվի. Թորոսյան

«Adjarabet»-ի, «EasyPay»-ի եւ «Tel-Cell»-ի տերմինալներից համակարգչային տեխնիկայով. . .

Քեզ երկա՜ր էի սպասել. Արփի Գաբրիելյանը նորածին որդու հետ լուսանկար է հրապարակել

Խնդրում եմ, հեռու մնացեք «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանելու մտքից. Բախշյան

Մահացել է ևս 12 անձ, վարակվածների թիվն աճել է 349-ով` հասնելով 29285-ի

Քիմ Քարդաշյանը կոչ է արել օգնել Հայաստանում փոքր բիզնեսին

Գողացել են նախկին նախարարի և նրա որդու հեծանիվները

Քոչարյանի գործով ՍԴ նիստն այսօր է. ՈՒղիղ

«Թող պարետը մեզնից վախենա»․ տրանսվիստիտ մարմնավաճառները հրաժարվում են դիմակ կրել

Արարատ Միրզոյանն առանձին հարաբերություննե՞ր է հաստատում Կրեմլի հետ

Վրաստանը չի բացի Հայաստանի հետ սահմանը. ի՞նչ հիմնավորում է ներկայացվում

Վերջին 30 տարում ՀՀ-ում գրանցվել է գրեթե կես միլիոն աբորտ՝ միայն պաշտոնական տվյալներով

Կառուցվում է Տաթեւ-Աղվանի-Կապան ռազմավարական մայրուղին․ Փաշինյանը տեսանյութ է տարածել

Սպիտակ Տան մամուլի խոսնակը արտաբերել է Հայոց Ցեղասպանություն եզրը

Թվում է, թե դուք ինչ-որ իմունիտետ ունեք. Սարգսյանը՝ ՏՏ ոլորտի խոշոր ընկերությունների ղեկավարներին

Ոստիկաններն ասում են, որ յուրաքանչյուրի վրա «պլան է դրված»` օրական տուգանել 20 քաղաքացի

Հայկական ֆուտբոլի վերջին հրաժեշտը տեղի կունենա Կոնդի եկեղեցում՝ վաղը՝ 18:00-ին. Երևանի փոխքաղաքապետ

Քոչարյանի ներկայությամբ տեղի ունեցած՝ Պողոս Պողոսյանի սպանության գործով նոր քննություն կանցկացվի

2 կեղծ ահազանգ ռումբի տեղադրման մասին. դուրս է բերվել մոտ 500 քաղաքացի

20. 000 դրամ՝ դրսում, 50.000 դրամ՝ ներսում դիմակ չկրելու համար. «Իմ քայլն» առաջարկում է. . .

«Նոր՝ 300000-500000 դրամ տուգանք են բերում մարդկանց գլխին». Արման Աբովյան

Ես պատրաստ եմ ու բաց ճակատով դիմակայելու եմ այս իշխանության բոլոր անբարո քայլերին. Նաիրա Զոհրաբյան

Հանրային տրանսպորտում ալկոգելի փոխարեն  «սապոնաջուր» և «անծանոթ» հեղուկներ են հայտնաբերվել

Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ. ԱԱԾ

Եկեք վերակառուցենք մեր տունը. Արմեն Սարգսյանը՝ Գյումրիում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրի այցի ընթացքում աշխատանքային ճաշ-հանդիպում է ունեցել Իտալիայի կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիայի (ANCE) և Ինժեներիայի, ճարտարապետության, տեխնիկական-տնտեսական խորհրդատվական կազմակերպությունների ասոցիացիայի (OICE) գործարարների խմբի հետ, քննարկել Գյումրիի պատմամշակութային արժեք ներկայացնող հին շինությունների վերականգնման հարցում համագործակցության հնարավորությունները:

Այնուհետև իտալացի գործարարների, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի,Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, Գյումրիում զարգացման ծրագրեր իրականացնող տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել քաղաքի պատմական կենտրոնում: Իտալացի հյուրերին ներկայացվել են քաղաքի պատմական կենտրոնի վերականգնման ու զարգացման ծրագրերը։

Պատասխանելով գյումրեցի լրագրողների հարցերին՝ նախագահը տեղեկացրել է, որ դեռ ամիսներ առաջ Իտալիայում՝ Կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիայում ունեցած հանդիպման ժամանակ նրանց ներկայացուցիչներին հրավիրել է Գյումրի: Նախագահը նշել է, որ այդ հրավերի իմաստը շատ պարզ է՝ վերադարձնել կյանքը Գյումրի, և, իհարկե, պահպանել Գյումրիի մշակութային ժառանգությունը, իսկ նպատակը՝ նրանց հետ համատեղ Գյումրիի վերականգնումն է։ «Գյումրին մեր տունն է, եկեք վերակառուցենք մեր տունը, կենդանություն տանք։ Սա յուրօրինակ քաղաք է, գեղեցիկ պատմություն ու լավ մարդիկ ունեցող։ Գյումրին մոռացված գանձ է,-ասել է նախագահը։-Իտալիան հսկայական պատմական ու մշակութային ժառանգություն ունեցող երկիր է։ Իտալացիները մշակույթը պահել ու գնահատել գիտեն։ Հետևաբար, նրանց այցը կարևոր է, եթե ուզում ենք, որ Գյումրին դառնա մշակույթի կենտրոն»։ 

 

Նախատեսվում է, որ իտալացի գործարարների առաջին այցելությանը կհաջորդի արդեն աշխատանքային խմբի այցը՝ գնահատելու համար, թե ինչ աշխատանքներ է հնարավոր իրականացնել։

Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն իր հերթին պատրաստակամություն է հայտնել մասնակից լինել և նպաստել Գյումրիի զարգացմանը.« Ես տեսնում եմ քաղաքի ներուժը, և կա կարևոր հանձնառություն՝ քաղաքի ապագան դարձնել շատ ավելի լավը»։

Իտալիայի երկրորդ ամենախոշոր շինարարական ընկերության՝ Rizzani de Eccher-ի ներկայացուցիչ Անդրեա Ռոմանին ընդգծել է, որ, որպես կառուցապատող ընկերություն, իրենք հետաքրքրված են մասնակցել քաղաքի վերականգնման գործին և իրենց դերն ունենալ Գյումրիի կյանքում։ «Մենք հասկանում ենք, որ սա շատ կարևոր հարց է երկրի համար: Պատրաստ ենք մյուս իտալական ընկերությունների հետ մտածել լիակատար աջակցության, ծրագրերի, այս գեղեցիկ քաղաքը զարգացնելու մասին։ Հուսով ենք դա անել շուտ՝ մեր նոու հաուի, ռեսուրսների, գիտելիքի ու իտալական ոճի ու դիզայնի միջոցով»,-ավելացրել է նա։

Աշխատանքային այցի ընթացքում նախագահ Սարգսյանին ներկայացվել են քաղաքի զարգացմանն ուղղված նաև այլ ծրագրեր։ ‹‹Հայաստան›› համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի ուղեկցությամբ նախագահն այցելել է հիմնադրամի ‹‹Մեր Գյումրի›› ծրագրի իրականացման վայր, դիտել տարածքը։ Հիմնադրամի տնօրենը տեղեկացրել է, որ ծրագրով նախատեսվում է երկրաշարժից հետո կառուցված անավարտ շինությունների հիմնովին վերականգնում, ինչը հնարավորություն կտա բնակարանով ապահովել տնակներում ապրող սոցիալապես անապահով մի քանի տասնյակ ընտանիքների։ Մարզպետի և քաղաքապետի ուղեկցությամբ նախագահն այցելել է նաև Սև բերդ, որը գործում է որպես մշակութային կենտրոն, ինչպես նաև ծանոթացել զբոսաշրջության զարգացմանն ուղղված այլ ծրագրերի։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին