Հոկտեմբերի 5-ին գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդամնեը մեկ հարց է ընդգրկված, այն էլ` աշխատանքային օրեր տեղափոխելոի մասին:

Մասնավորապես, հոկտեմբերի 7-ից Հայաստանում մեկնարկում են ֆրանկոֆոնիայի օրերը։

Կառավարությունն առաջարկում է այդ օրերը համարել ոչ աշխատանքային՝ փոխարենն աշխատանքային համարելով հաջորդող շաբաթ օրերը։ Օրենսդրական փոփոխության հաստատման համար կառավարությունը ԱԺ-ին կառաջարկի հոկտեմբերի 5-ին ժամը 11.00-ին արտահերթ նիստ հրավիրել։


