▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«էլի լավ են պրծել մանկապարտեզի տնօրենները, կարային տեղում расстрелять անեին»․ Հռիփսիմե Առաքելյան

Որևէ մատյանի կամ փաստաթղթի առգրավվում կարող է լինել միայն այն պարագայում,եթե առկա է քրեական գործ և անհրաժեշտության դեպքում հետևում է «առգրավվման որոշում»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը՝ անդրադառնալով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի գործողություններին։

«Իրավաբանների հետ քննարկեցի այս հարցը, գնահատականները միանշանակ են, որ սա ոչ իրավաչափ գործողություն է։ Առգրավվում՝ որևէ մատյանի կամ փաստաթղթի, կարող է լինել միայն այն պարագայում, եթե առկա է քրեական գործ և անհրաժեշտության դեպքում հետևում է «առգրավվման որոշում»։ Ճշտեցի, որ քր.գործ չկա հարուցված Շենգավիթ վարչական շրջանի ենթակայության տակ գործող որևէ մանկապարտեզի տնօրենի նկատմամբ։ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի «թակարդ օպերացիան» ինքնագործունեության վառ դրսևորում է այն մասին, թե ինչպես է նա միլիցա բերում տնօրենների վրա,որ վախները բռնի։

Ինքս կողմ եմ, որ եթե մեր երեխաների սննդից որևէ բան գողացվում է, ապա բոլորը պետք է խստագույնս պատժվեն, բայց դա հստակ իրավական գործընթաց է պահանջում։ Էս կարգի փնթի, թափթփված,անպատասախանատու հաթաթաները մեզ ոչ մի լավ տեղ չեն տանում։ Բայց էլի լավ են պրծել մանկապարտեզի տնօրենները,կարային տեղում расстрелять անեին»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ Երկու օր առաջ, երեկոյան տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել Շենգավիթի թաղապետարանում: Թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը հրավիրել է ժողովի համայնքի բոլոր մանկապարտեզների տնօրեններին, հրահանգելով, որ իրենց հետ բերեն սննդամթերքի մուտք ու ելքի մատյանները:

Այնուհետև Շենգավիթի թաղապետարան են եկել ոստիկաններ և պահանջել են, որ տնօրենները հանձնեն իրենց բոլոր գրանցամատյանները և առգրավել են դրանք:
 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին