▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները չեն մասնակցի ԱԺ-ում ՍԴ անդամի ընտրության քվեարկությանը

Ազգային ժողովի «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները չեն մասնակցի Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը: Ազգային ժողովի նիստի մեկնարկին վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը և հայտարարեց, որ իրենք չեն մասնակցել քվեարկությանը:

 

 

 

 

 

«Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հետ երեկվա հարցուպատասխանը, ինչպես նաև մտահոգությունները քաղաքացիական հասարակության կողմից, «Ելք» խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը, և հույս ունենք, որ դատավորը չի ընտրվի»,- ասաց Մարուքյանը:

 

 

 

 

 

 

 

Վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց նաև «Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Հաշվի առնելով այն, որ թեկնածուն որևէ հարցի հստակ պատասխան չտվեց, հաշվի առնելով այն, որ մենք չտեսանք, որ նա կարող է ունենալ սեփական կարծիք լրջագույն խնդիրների վերաբերյալ, կարող է ունենալ մասնագիտական խիզախություն և համարձակություն իր կարծիքը պաշտպանելու, եթե անգամ այն տարբերվող է, «Ծառուկյան» դաշինքը ևս չի մասնակցելու այդ քվեարկությանը»,- հայտարարեց Զոհրաբյանը:

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը: 

Կարդացեք նաև` Դուք ինչո՞վ եք աչքի ընկել, ինչո՞վ եք առանձնահատուկ, որ ձեզ ընտրենք. Էդմոն Մարուքյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին