▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ելք» խմբակցության ավագանու ժամանակ մենք մեծ վեճ ենք ունեցել ԼՀԿ-ի հետ. Ալեն Սիմոնյան

Այսօր՝ մայիսի 13-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք ինքը կարող է ցույց տալ մի փաստ, որ ԼՀԿ-ը համագործակցում է նախկինների հետ, Ալեն Սիմոնյանն ասաց.

/filemanager/uploads/2019/08/week-3/alen_simonyan.jpg

«Դուք ուզում եք Միքայել Մինասյանի և Էդմոն Մարուքյանի լուսանկարը, որտեղ ինքը գումար է փոխանցո՞ւմ: Չկա և չի կարող տենց բան լինել... Վերցնում եք պարոն Մարուքյանի՝ սկսած անհատական պատգամավոր լինելուց, վերջացրած վերջին քվեարկությունները։ Լսե՞լ եք, որ ինքը Միքայել Մինասյանի անունը տա վատ կոնտեքստում։ Կրկնում եմ՝ քվեարկությունները, որ անմիջականորեն վերաբերվում են Միքայել Մինասյանին, քվեարկությունները, որոնք անմիջականորեն վերաբերում են նախորդ իշխանությանը»,- նկատեց Ալեն Սիմոնյանը։

Վերջինս նաև տեղեկացրեց, որ «Ելք» խմբակցության ավագանու ժամանակ իրենք մեծ վեճ են ունեցել խմբակցությունում․

«Լուսավոր Հայաստանի ներկայացուցիչներ Դավիթ Խաժակյանը և Անի Սամսոնյանը պնդում էին, որ մենք պարտավոր ենք քվեարկել Տարոն Մարգարյանի բերած քաղաքի բյուջեին»:

 

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին