▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՄ-ն պատասխանել է Թուրքիային

Եվրոպան սառնասրտությամբ է ընդունել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի վերջնագրային հայտարարությունը, որում վերջիս սպառնացել էր ԵՄ-ի կողմից վիզային ռեժիմը չվերացվելու դեպքում մոտ օրերս չեղարկել Ռեադմիսիայի (հետ ընդունման) համաձայնագիրը:

Ըստ գերմանական «Deutsche Welle» թերթի թուրքական ծառայության` Եվրոպական հանձնաժողովի մամուլի խոսնակ Մարգարիտիս Սխինասը հայտարարել է, որ 2 կողմերն էլ հավատարիմ են մնալու պայմանագրի պայմաններին: Սխինասը նկատել է, որ համաձայնագիրը ստորագրվել է փոխադարձ վստահության պայմաններում և պետք է հիմնված լինի փոխադարձ պարտավորությունների ու պայմանների կատարման վրա:

Եվրոպացի պաշտոնյան, սական, չի խոսել Թուրքիայի կողմից համաձայնագիրը չեղարկելուն Եվրոպայի պատրաստ լինել-չլինելու մասին` անպատասխան թողնելով լրագրողի` այդ թեմայով հղած հարցը: Թեմայի մասին խոսել է նաև Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա Վոր դեր Լեյենը` ասելով, որ Թուրքիայի կողմից պայմանագիրը չեղարկելու նախադրյալ չի տեսնում: Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե Եվրամիությունը (ԵՄ) Թուրքիայի քաղաքացիների համար մոտ օրերս չվերացնի վիզային ռեժիմը, ապա իրենք կչեղարկեն ԵՄ-ի հետ կնքած հետ ընդունման (ռեադմիսիայի) համաձայնագիրը:

Ռեադմիսիայի (հետ ընդունման) համաձայնագիրը Թուրքիայի ու ԵՄ-ի միջև կնքվել է 2013-ի դեկտեմբերին: Նշյալ համաձայնագրի կիրառմամբ Թուրքիան պարտավորվել է հետ ընդունել իր տարածքով անօրինական ճանապարհներով ԵՄ անցած փախստականներին:

Աղբյուր` Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին