▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էն ժամանակ ասին` Վանոն բալոնները ներկրել, բերել ա, որ ծախի վարորդների վրա»․ Սերգեյ Բագրատյան

 

Այսօր՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նստում, քննարկվում էր Կառավարության կողմից ներկայացված օրենսդրական փաթեթ, որով առաջարկվում է լցակայաններում տեղադրել սարքեր, որոնց միջոցով հնարավոր կլինի խուսափել թերլցումներից։ Սարքը պետք է ձեռք բերի տնտեսվարողը, որի նախնական արժեքը 600 հազար դրամ է։


«Սա շատ լուրջ ծախս է և իմ կարծիքով՝ ոչ արդարացված, որովհետև ոչ միայն շրջանցող նոր տեխնոլոգիաներ կգտնեն, այլև հաճախ ժողովրդի մոտ կարծիք է ձևավորվում, որ ինչ-որ պաշտոնյա նոր ապրանք է ձեռք է բերել և ցանկանում է վաճառել համակարգին»,- ասաց ՔՊ-ական պատգամավոր, հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը։
«Նման կանխավարկած անպայման շրջանառվելու է։ Օրինակ, էն ժամանակ, որ բալոններ էին պարտադրում, ասին Վանոն ներկրել ա, բերել ա, որ ծախի վարորդների վրա։ Հիմա նույն պատմությունը չսարքենք մեր գլխին»,- նշեց պատգամավորը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին