▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդդիմադիր գործունեություն ձևացնելը օրգազմ ձևացնել չի՝ մենակ բղավելով չի ստացվի․ Մամիջանյանը՝ Բաբաջանյանին

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Պարոն Բաբաջանյան, ես ինձ վատ մարդ չեմ համարում եւ Սերժ Սարգսյանը իմ քաղաքական թիմի ղեկավարն է։ Պետական պաշտոն չեմ զբաղացնում, բայց իր առաջարկով ինձ վստահվել է Հայաստանի ամենամեծ երիտասարդական քաղաքական կառույցներից մեկի՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկը։

Ի թիվս լիքը այլ բաների՝ ես իրենից սովորել եմ տոկունություն, համբերատարություն եւ խոհեմություն։ Կա մի բան, որում ես հարյուր տոկոսով վստահ եմ ՝ իր ցուցումները եւ հանձնարարությունները կատարելիս ես երբեք չեմ կատարի որեւէ գործողություն, որը կարող է վնասել մեր երկրին։ Լսել եմ, որ կուսակցություն եք փորձում հիմնել։ Իսկ ի՞նչ են սովորելու Ձեր կուսակցության երիտասարդները Ձեզանից. սուտ մատնություն անե՞լ, մահացած երիտասարդ սպայի վրա քաղաքական դիվիդենտ հավաքե՞լ, քաղաքական թիմեր փոխե՞լ, ընդդիմություն ձեւանա՞լ։ Ընդդիմադիր գործունեություն ձեւացնելը օրգազմ ձեւացնել չի՝ մենակ բղավելով չի ստացվի։ Ու չգրեք, որ ասեցիք ու հարձակվեցի՝ այսպես ես ընդամենը մարզվում եմ…

Հ․Գ․ Գիտեմ, որ լրատվականներին ծանր կացության մեջ եմ դնում իմ հրապարակային խոսքին ոչ բնորոշ բառապաշար օգտագործելով... Խնդրում եմ ներողամիտ լինել»։

Արման Բաբաջանյանի գրառմանը՝ կարող եք ծանոթանալ ստորև․

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին