Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը 24TV-ի եթերում խոսելով Բաքվում գտնվող մեր գերիների ու ՀՀ ընդդիմության գործունեության մասին է՝ ասել է, որ վերջինները ոչինչ չեն անում հարցը բարձրացնելու ուղղությամբ. «Ես ՀՀ իշխանությունների մասին չեմ խոսի, որովհետև ՀՀ իշխանությունն Ադրբեջանի օրակարգ սպասարկող իշխանություն է, բայց հասկանանք՝ ինչ ա անում Հայաստանի ընդդիմությունը։ Իմպոտենտ ընդդիմությունը, ժողովրդին խաբած էս ընդդիմությունը գնաց ԱԺ՝ պաշտպանելու իր առանձնատները։ Գոնե մի օգտակար բան կարող են անել՝ բարձրաձայնեն ռազմագերիների մասին։ Էսօր ընդդիմությունը երազում ա՝ ե՞րբ են կալանավորելու Նաիրա Զոհրաբյանին, որ իրենց չքննադատի։ Եթե ձեռները ճար լինի՝ հարց կուղղեն Նիկոլին․ «Ե՞րբ եք կալանավորելու Նաիրա Զոհրաբյանին»»:
Դիտեք նաև՝