▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Համ էլ՝ իմ ու քո չենք անում այլեւս․․․Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը հիշատակել է Վազգեն Առաջինի փայլուն խոսքերը

Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ․․․ Նիկոլ Փաշինյանի նոր գրառումը

Մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին

«Ոչ ոքի «ֆայմը» չհասա՞վ իր տեքստում վարչապետին շնորհակալություն հայտնել». Արման Բոշյան

Մենք ունենք մարտահրավերներ և արդի զարգացումներ, որոնք չենք կարող անտեսել. ԱԳ նախարար

Էդուարդ Աղաջանյանը՝ աղմկահարույց պաշտոնանկությունների մասին

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռի հիմնանորոգված Վեհարանի բացմանը

Սամվել Կարապետյանի եւ տիկնոջ մեծադիր կտավը Մայր Աթոռի Վեհարանում

Փաշինյանին պատերազմի դաշտ հրավիրողները թող իմանան, որ նա մենակ չի մնալու. Արտակ Զաքարյան

Տասնյակ քր. գործեր են հարուցվել Ապրիլյանի մասով. այս պահին բացառում եմ նոր պաշտոնանկություններ. ՊՆ

Սահմանադրությամբ ներկայացված հիմքերի մասին, որոնցով կարող է դադարեցվել ՍԴ նախագահի լիազորությունները

Ծեծկռտուք՝ Վայոց Ձորում. մասնակիցների մեջ են ՊՆ ծառայողներ ու մարզպետի օգնականը

Գագիկ Ջհանգիրյանը արդարացվեց Մարտի 1-ի գործով․ Վճռաբեկ դատարանը հրապարակեց որոշումը

Վալերիյ Օսիպյանը նշանակվել է Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական

Քարդաշյան քույրեր, մի՛ կրկնօրինակեք ինձ. Անիտա Հարությունյանը կհանդիպի Քիմ Քարդաշյանին

Երեխաների առողջության պետական հավաստագրի մասին

Մանրամասներ՝ Օսիպյանի մասնակցությամբ ոստիկանությունում տեղի ունեցած վերջին խորհրդակցությունից

Ինչո՞ւ է աղմկում նախկին ռեժիմը...Էդմոն Մարուքյան

Քաղաքապետարանն օգոստոսին աշխատավարձ բաժանելու համար բավարար գումար է փոխանցել «Սանիթեք»-ին

Երազելը շատ լավ բան է, թող երազի. Տոնոյանի պատասխանը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարին

Վալերի Օսիպյանին փոխարինող նշանակվեց

Հրանտ Մաթևոսյան կենտրոն-թանգարանի թնջուկը կլուծվի՞. Նիկոլ Փաշինյանի մոտ խորհրդակցություն է կայացել

Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ. Օսիպյան

10 հակափաստարկ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված 100 փաստերից 10 տնտեսական հարցերի վերաբերյալ

ԱԺ-ն կտրուկ պետք է ավելացնի իր կարողությունները. Արարատ Միրզոյան

Ադրբեջանի ՊՆ-ն մարտի դաշտ է կանչում Նիկոլ Փաշինյանին

Վեր կանգնե՛ք անձնական քինախնդրությունից. Միհրան Պողոսյանը՝ իշխանությանը

Վալերիյ Օսիպյանն ազատվեց ոստիկանության պետի պաշտոնից. Արմեն Սարգսյանի հրամանագիրը

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը չարաշահելու համար

Էդուարդ Աղաջանյանը ներկայացրել է սեպտեմբերի 21-ին նախատեսվող միջոցառումների օրակարգը

Իրերը հավաքեց ու դուռը փակեց. լուսանկար՝ Օսիպյանից

Նիկոլ Փաշինյանի հոգեկան առողջությանը վերաբերող փաստաթուղթը կեղծ է

Լավ, Հայկոն ու Նիկոլը չեն հասկանում, բայց Արթուր Մեսչյանը սա ինչպե՞ս է թույլ տալիս. Տիգրան Խզմալյան

Կոշի երկարամյա բանտապետը ձերբակալվել է

«Սանիթեք»-ի աշխատակիցները քաղաքապետարանի դիմաց են․ պահանջում են իրենց աշխատավարձը

Դավիթ Տոնոյանը՝ իր հնարավոր հրաժարականի և Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունների մասին

Կրակոցներ՝ Արմավիրի մարզում. 3 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում 25-ամյա վարորդը Niva-ով մխրճվել է Գրիշա Աղախանյանի Range Rover-ի մեջ, որն էլ բախվել է BMW-ին

Վահե Գրիգորյանը ծանր փորձության առաջ է կանգնեցրել «Իմ քայլին»

Վանեցյանը հրաժեշտ կտա նաև ՀՖՖ նախագահի պաշտոնին

«Աղվան Հովսեփյանը չի կարող անմասն լինել». Գառնիկիչին կձերբակալե՞ն

Աղմկահարույց կալանավորումներ՝ Վանեցյանից հետո

Նիկոլ Փաշինյանը Գյումրիում, Սերժ Սարգսյանը՝ Լոռիում

Ինչպե՞ս է Կենտրոնի թաղապետը լվանում աղբամանների տեղադրման վայրը

Բակո Սահակյանին հարցաքննության են կանչել․ մանրամասներ «Մարտի 1»-ի գործից

Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու. Արթուր Ալեքսանյան

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը ազատման դիմում է ներկայացրել

Չորս միլիարդ դոլար գրավ երբևէ եղե՞լ է. Արայիկ Հարությունյանի ակնարկը

Վալերի Օսիպյանը ևս հրաժարական կտա

Ընդունում ենք վարչապետի երկխոսության առաջարկը. Արա Զոհրաբյան

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ փաստաբաններին արված երկխոսության հրավերին՝  հարկային խնդիրների հետ կապված։

«Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև փաստաբաններին է հրավիրել երկխոսության, կապված հարկային խնդիրների հետ:

Առաջարկին նախորդած մտքերից պարզ է դառնում, որ փաստաբաններս իրավական հռչակված պետության իշխանությունների կողմից ընկալված չենք:

Վարչապետի մի քանի մտքի կցանկանայի արձագանքել:

Վարչապետի խոսքով՝ «Մենք գիտենք, որ փաստաբանական գործունեության մեջ հսկայական ստվեր կա։ Եկեք մտնենք «Դատալեքս» և կտեսնենք փաստաբան, որը հարյուր հատ գործ ունի, բայց տեսեք՝ ինչքան եկամուտ է ցույց տվել ինքը, այդ հարյուր գործի եկամուտը ցույց տվե՞լ է, թե՞ ոչ։ … Ես համաձայն չեմ այն տրամաբանության հետ, որ յուրաքանչյուր մասնագիտական խավ համարում է, որ ինքը պետք է լինի այն խավը, որ հարկեր չվճարի։»:


 

Փաստաբանական համայնքը երբեք չի համարել և այժմ էլ չի համարում, որ փաստաբանները պետք է հարկեր չվճարեն: Հակառակը, փաստաբանների պալատը մշտապես փաստաբաններին հորդորում է վճարել սահմանված հարկերը՝ թեկուզև փաստաբանի անկախության համար:

Վերջին անգամ, 18.10.2018թ. բոլոր փաստաբաններին այդ մասով գրություն է հղվել: Հասկանալի չէ, թե նոր հարկային բեռի հետ կապված փաստաբանների արդարացված դժգոհությունը ինչու՞ է ներկայացվում օրինախախտի լույսի ներքո:

Կրկին անգամ ցանկանում եմ հիշեցնել, որ՝
– Հայաստանի Հանրապետությունը նաև սոցիալական և իրավական պետություն է.
– Փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է.
– Շրջանառության հարկն արտոնություն չէ, այլ՝ հարկման հատուկ համակարգի հարկ.
– Շրջանառության հարկը վճարում է տարեկան մինչև 115 մլն. ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտը.
– Փաստաբաններին շրջանառության հարկի ռեժիմից դուրս բերելը, պայմանավորված միայն իրավապաշտպան գործունեության բնույթով, անկախ շրջանառության ծավալից, խտրական վերաբերմունքի դրսևորում է, որի չունի որևէ հիմնավորում.

 

– Փաստաբանների գործերի զգալի մասը (այդ թվում՝ դատալեքս համակարգում արձանագրված) անհատույց (pro bono) գործեր են, որը կապված է մեր բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի հետ.
– Հարկային նոր բեռը թանկացնելու է փաստաբանական ծառայությունների արժեքը և վնասելու է փաստաբանության զարգացմանը:

Վարչապետի խոսքով՝ «Քանի որ փաստաբանները կազմակերպված ժողովուրդ են, և սիրում են պաշտպանվել, ամեն օրենսդրական փոփոխությունից պաշտպանվում են։ Մենք չունենք գործուն մեխանիզմ՝ եկամուտները հաշվառելու։ Ոչ միայն փաստաբաններին, այլև մյուսներին հրավիրում ենք երկխոսության ու խոսակցության։ Մենք այստեղ որևէ մեկի հակառակորդը չենք, որևէ մեկին հարվածելու խնդիր չունենք, խնդիր ունենք ընդհանուր ջանքերով խնդիրը լուծելու»։

Վարչապետն իրավացի է: Փաստաբանները ներկայացնում են կազմակերպված համայնք և սիրում են պաշտպանվել: Հուսով եմ վարչապետը մեզ համար այնպիսի պայմաններ չի ստեղծի, որ այլ անձանց պաշպանելու փոխարեն ստիպված անցնենք մեր իրավունքների և շահերի ակտիվ պաշտպանությանը:

 

Ցավալի է, որ ֆինանսների նախարարությունը ժամանակին չի սկսել երկխոսությունը փաստաբանական համայնքի հետ և նախագծին կից չի ներկայացրել այդ խտրական մոտեցման հիմնավորումը: Հիմա վարչապետին փաստի առաջ են կանգնեցրել: Կամ «խոսքի տեր» լինելով առաջ են տանում օրինագիծն այդ տեքստով, դրանով իսկ բախվելով փաստաբանների վճռական դիմադրությանը (գործողությունների պլանը նախապես հրապարակել ենք) և բացասական հետևանքներին, կամ փորձում են իրական (ոչ ձևական) երկխոսության միջոցով կարգավորել խնդիրը:

Ընդունում ենք վարչապետի երկխոսության առաջարկը, նախապես ամրագրելով հետևյալ հայեցակարգային պայմանները՝

1. Փաստաբանները պետք է վճարեն օրենքով սահմանված հարկերը.

2. Փաստաբանների նկատմամբ, կապված իրավապաշտպան գործունեության բնույթի հետ, խստացնող խտրական վերաբերմունքն անթույլատրելի է»,- գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին