«Ժողովուրդ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ սեպտեմբերի 9-ին Սիսիանի քաղաքապետ վերընտրված Աղասի Հակոբջանյանն «ընկած ման է գալիս իրեն խաբողներին»: Բանն այն է, որ վերջինս ՏԻՄ ընտրություններին 5000-ական դրամով «գնել էր» 7500 ընտրողի քվե, սակայն ստացել էր ընդամենր 5200 ձայն: Հարցին, թե ինչ հիմքեր կան նման խոսակցությունների համար, և ովքեր են խաբել իրեն, Հակոբջանյանը պատասխանեց. «Ինձ ոչ ոք չի խաբել, ես ոչ մեկի չեմ փնտրում: Դա բացարձակ սուտ է, նման բան չկա: Ես գումար չեմ բաժանել և շատ լուրջ թվերով հաղթել եմ»: Թերթը հիշեցնում է, որ Սիսիանում առաջադրվել էին երեք թեկնածու, սակայն պայքարն ընթանում էր գործող քաղաքապետ ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանի և ՀՅԴ-ական Տիգրան Պողոսյանի միջև:
ԸՆԿԱԾ ՄԱՆ Է ԳԱԼԻՍ իրեն խաբողներին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet