▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ընկեր, բարի հարևան». Պուտինը և Ալիևը քննարկել են ռազմավարական գործընկերությունը

Սոչիում՝ «Վալդայ» ակումբի հանդիպման շրջանակներում, կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Վլադիմիր Պուտինն անձնական շփումների մեջ որոշակի դադար է տեսնում, սակայն շեշտում է, որ, չնայած դրան, երկու երկրների հարաբերությունները հաջողությամբ զարգանում են:

«Ամրապնդվում են առևտրատնտեսական կապերը, անցած տարի առևտրաշրջանառության ծավալը կազմել է 2,5 մլրդ դոլար»,-ասել է Պուտինը:

Ռուսաստանի ղեկավարը հավատում է հարաբերությունների լավ հեռանկարներին: «Ես նկատի ունեմ՝ ծրագրերը, որոնց հեղինակը մեծ մասամբ Ադրբեջանի նախագահն է: Մեր կողմից մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, այս խոշոր նախագծերն իրականացնելու համար»-հստակեցրել է Պուտինը:

«Ինչպես Դուք նշեցիք, մենք որոշ ժամանակ չենք հանդիպել, ավելի կոնկրետ՝ չորս ամիս: Սա բավականին մեծ ժամանակահատված է, եթե հաշվի առնենք անցած տարի մեր շփումների ինտենսիվությունը,- ասել է Ալիևը՝ հիշեցնելով, որ նախորդ տարի կայացել է 4 հանդիպում: Առևտրաշրջանառության ծավալներն աճել են նաև այս տարի: Մեր տվյալներով՝ այս տարի այն ավելացել է 20%-ով: Մեզ համար Ռուսաստանը ամենակարևոր գործընկերներից է, ընկեր, բարի հարևան: Մեզ համար թանկ են այս հարաբերությունները»,- նշել է Ալիևը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին