ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում արձագանքել է սիրված երգիչ Արա Մարտիրոսյանի մահվան լուրին։
«Ընկերս, իմ սիրո երգիչը գնաց ․․․»,– գրել է Սիմոնյանը։
Թարմացված․ Երգչի մենեջերը՝ Լիլիթ Գալստյանը, բացառիկ մանրամասներ է հայտնել Արայի մահվան հանգամանքների հետ կապված։ Ըստ Լիլիթի՝ Արան հերթական այցն է ունեցել «Նաիրի» բժշկական կենտրոն՝ սիստեմաներ ստանալու նպատակով՝ առաջին հարկում։ Հենց հիվանդանոցում երգչի սրտի վիճակը հանկարծակի վատանում է, որից հետո նրան տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ երգչի սիրտը կանգ է առնում։ Բժիշկները պայքարել են երգչի կյանքը փրկելու համար, սակայն, ցավոք, չեն կարողացել։
***
Ըստ տեղեկությունների` Մարտիրոսյանը գտնվում էր «Նաիրի» բժշկական կենտրոնում: Երգչի մոտ սրտի կանգ է գրանցվել:
Ներկայացնում ենք նրա վերջին գրառումը ֆեյսբուքում՝ արված նոյեմբերի 5–ին, որով նա հայտնել էր իր մայրիկի մահվան մասին:
«Մամ ջան, Աստված հոգիդ լուսավորի»,– գրել էր նա՝ հրապարակելով մայրիկի լուսանկարը։