Շուտով Արմենիա TV-ի եթերում հեռուստադիտողը հնարավորություն կունենա դիտելու ևս մեկ նոր հեռուստանախագիծ՝ «Ջիմի Ջիմի» 16 մասից բաղկացած սերիալը, որտեղ հայ հայտնի դերասաններից բացի ներգրավված են նաև հնդիկներ: Թերթ.am Life-ն է գրում ու նշում է, որ նախագծում նկարահանվելու համար Հայաստան է ժամանել դերասան, շոումեն Արմուշը, ում խոսքով՝ հրավերը ստանալուն պես առանց մտածելու համաձայնել է՝ հաշվի առնելով, թե ովքեր են այս նախագծում:
«Կերպարս ինձ շատ է դուր գալիս, իր աշխուժությունը համընկնում է իմ ապրելակերպին: Ռաֆայելի կերպարի մորաքրոջ տղան է, միշտ պատմությունների մեջ է ընկնում ու գլխացավանք է առաջացնում, մի քիչ էլ խաղամոլ է»,- ասել է դերասանը:
Արմուշի խոսքով՝ հնդիկների հետ աշխատելիս իրենց մշակույթի հետ են ծանոթանում, իսկ նկարահանումները շատ հետաքրքիր են անցնում:
«Հնդիկները շատ շուտ ինտեգրվում են: Ամեն օր կուրիոզ դեպքեր են լինում, հատկապես իմ ու Ռաֆոյի տեսարանների ժամանակ, երբ սկսում ենք իմպրովիզներ անել»,- ասել է Արմուշը:
Ֆիլմում Ռաֆայել Երանոսյանը մարմնավորում է Արթուրի կերպարը՝ շուտ սիրահարվող ու բարին գնահատող:
«Ապագա կնոջս մարմնավորում է Ժաննա Բուտուլյանը, աներս հարուստ է և նրա բիզնեսները տնօրինում եմ ես, բայց կերպարս ընթացքում սիրահարվում է հնդիկ աղջկա, իսկ ինչ է լինում վերջում, թող մնա գաղտնիք: Ամեն ինչ անում ենք, որ հեռուստադիտողը կլանված հետևի, թե հաջորդիվ ինչ է սպասվում»,- նշել է Ռաֆայել Երանոսյանն, ում խոսքով՝ հնդկական ֆիլմ նկարելու գաղափարը դեռ վաղուց է եղել: Հաջորդ եթերաշրջանի նկարահանումները հնարավոր է իրականացվեն Դելիում:
Դիտեք նաև՝