▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընտրություններն ավարտվեցին, եկան Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու ժամանակները

Ընտրություններն ավարտվեցին: Եկան Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու ժամանակները: Անլրջության մրցավազքը վայրկյան առաջ բացեց հայտնի քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: «Կեղծված նախագահական ընտրություններից հետո...» , «համատարած խախտումներ», «դիտորդների փոխանցմամբ» և տղա երևալուն հարիր այլ բարձրագոչ եզրերով կուրծք ծեծողների շքահանդեսը բոլորից շուտ հասցրեց բացել հենց նա և դեռ կեսօրին «ամփոփեց» ընտրություններն ու գնաց իր գործերին: Մեկ բառով. անլրջություն: Քաղաքագիտությանը հարկ ավելի լուրջ վերաբերել, վերլուծել փաստերը և կարողանալ վեր կանգնել տպավորություններից ու զգացմունքայնությունից: Չստացվեց: Այսօրվա ընտրությունների համապարփակ ու հավասարակշռված գնահատականը չշտապող մասնագետները դեռ կհասցնեն տալ, իսկ «կեղծված նախագահական ընտրությունների» համար, հարգարժան պարոն Կիրակոսյան, խորքային քաղաքագիտությունը մի օր Ձեզ կների:

 

ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին