▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընտրված ազգը․․․Բագրատ Սրբազան

Ընտրված ազգը․․․Բագրատ Սրբազան

«Եթե մենք ինքնաճանաչողության չենթարկվենք, մշտապես մնալու ենք դեգերումների մեջ, ստախոսների և պոպուլիստների ճնշման ներքո։ Մեր հատուկ ազգ լինելու գոյաբանական ճշմարտությունից վերածվելու ենք առանց խորհրդանիշների, առանց արժեքային բարձրագույն գաղափարների, կենցաղով ապրող ժողովրդի»,- ուղիղ եթերում «ընտրված ազգ» խորագիրը կրող զրույցի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։ «Հետևանքը մեր կյանքում այսօրվա չարիքի, ստախոսության իշխանությունն է։ Նրանք ամեն օր ստում են։ Ստախոսը չի դադարում ուղղակիորեն փորձել մոլորեցնել մեր հայրենիքին առնչվող հարցերում, անվտանգության հարցերում և այլն։ Այնպիսի գաղափարներ են շպրտում դաշտ, որ փորձում են մարդկանց հոգնեցնելով, վախեր ներշնչելով կառավարել, իրենց տերերի ծրագիրն իրականացնել»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին