▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՊՀ 3-րդ կուրսի ուսանողուհու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է․ նրա կյանքը փրկել չի հաջողվել․ մանրամասներ

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ին կյանքից հեռացել է Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Էլեն Գևորգի Գրիգորյանը:

ԱրմԼուր-ն է գրում ու մանրամասնում․ « Կայքի տեղեկություններով` ինչպես շատ հաճախ է տեղի ունենում՝ ֆակուլտետի ուսանողներին դասախոսները տանում են խմբագրություններ, հեռուստատեսություն՝ գործնական գիտելիքներ փոխանցելու համար:

Մեզ հասած տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել, երբ ուսանողները հեռուստաընկերություններից մեկից դուրս գալիս են եղել: Դասախոսը նրանց ճանապարհելիս է եղել, աղջիկը թուլացել է՝ ասելով, որ շունչը կտրվում է: Դասախոսն ու կուրսընկերներն առաջին բուժօգնություն են ցույց տվել ու շտապ օգնությունը շատ արագ է եկել ու, ըստ անհրաժեշտության, հոսպիտալացրել են։ Մոտ երկու ժամ գրեթե ամեն կերպ փորձել են աղջկա կյանքը փրկել՝ միացնելով արհեստական շնչառության սարք, սակայն արդեն ուշ է եղել․ գիտակցության չգալով աղջիկը մահացել է:

Ընկերների խոսքով՝ նա երբեւէ չի բողոքել, որեւէ առողջական խնդրի մասին չի բարձրաձայնել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին