▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՊՀ-ի դիմաց նստացույց հայտարարած ուսանողները դիմում-նամակ կհղեն ռեկտորին

ԵՊՀ-ի դիմաց նստացույց հայտարարած ուսանողները իրենց դիմում-նամակը վերջնական շտկումներից հետո կուղարկեն ռեկտոր Արամ  Սիմոնյանին: Նամակով նրանք պահանջելու են պաշտոնից հեռացնել ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանին: Այս մասին  նրանք հայտարարել են այսօր:

Իսկ եթե ռեկտորը հրաժարվի կատարել ուսանողների պահանջը, ապա նրանք կներկայացնեն մեկ այլ պահանջ՝ այդ անգամ պահանջելով հենց Արամ Սիմոյնաի հեռացումը: Եվ այսպես շարունակ ուսանողները պատրաստվում են կտրուկ քայլերի անցնել:

Նրանց հիմնական պահանջներից է բուհը կուսակցականացումից հեռու պահելը: Ըստ նրանց՝ այդպես կլինի, երբ Սերժ Սարգսյանը հրաժարվի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից։

Ի դեպ, ուսանողները իրենց առաջին պահանջի առանչությամբ նաև  ստորագրահավաք են սկսել:

Հիշեցնենք, որ  վերջերս տեղի ունեցած դասադուլներից մեկի ժամանակ Գևորգ Մելքոնյանը ոստիկանների ներկայությամբ հայտարարել է ՝ «զորքը բեր առաջ, տղերքին՝ ախալքալաքցիներին, բեր առաջ»: Այս արտահայտությունները ուսանողների և ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերերի շրջանում դժգոհությունների տեղիէ են տվել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին