Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում եռակողմ հանդիպում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ
***
Ադրբեջանական АПА-ն գրում է, որ Մյունխենում տեղի ունեցած երկկողմ հանդիպման ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները քննարկել են հարաբերությունների կարգավորման, խաղաղության համաձայնագրի ստորագրման և սահմանների սահմանազատման վերաբերյալ հարցեր։ |
Թարմացված․ Ադրբեջանական АПА-ն գրում է, որ Մյունխենում ավարտվել է Փաշինյան-Շոլց-Ալիև եռակողմ հանդիպումը, որին հաջորդել է Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպումը։
Թարմացված. Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Հայտնում են ՀՀ կառավարությունից:
Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ: